Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հակամարտության փոխարեն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճ․ ԵԱՀԿ-ի ուշագրավ արձագանքը սահմանային միջադեպին

ԵԱՀԿ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղարը։

Բարտոշ Կեմպինսկին նշել է, որ ուշադրությամբ մշտադիտարկում են իրադրությունը Հարավային Կովկասում․«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», – նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն միշտ էլ փորձում է հավասարության նշան դնել, կողմերից որևէ մեկին առավելություն չտալ․<<Այս դեպքում  էլ նրանք իրենց որդեգրած դիրքորոշումից հետ չեն կանգնում։ Այն, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անվանում են վեճ՝ դա էլ նորություն չէ։Ընդհանրապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ԵԱՀԿ-ի ու միջազգային հանրության համար անհասկանալի է, որովհետև  Ադրբեջանն ասում է, որ խնդիրը լուծել է, թեպետ մի հատվածի նկատմամբ վերահսկողություն չունի։ Ռուսաստանն էլ  ընդհանրապես չի խոսում խնդրի վերաբերյալ հետագա գործողությունների մասին։ Ռուսաստանն ընդամենը խոսում է, որ անհրաժեշտ է հումանիտար միջոցներ ձեռք առնել։ Այսինքն՝  միջազգային հանրույթին բավարարում է այս  իրավիճակը՝ եթե կողմերից մեկը չի կարող, իսկ մյուսը չի ցանկանում որևէ բան քննարկել, որևի գործողություն իրականացնել։ Այդ դեպքում ինչո՞ւ իրենք պետք է խառնվեն այս վեճին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցու ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հայկական կողմի բացթողումը կա այնքանով, որ Հայաստանն ի վիճակի չէ ու Հայաստանի համար շատ բարդ է ձևավորել այնպիսի միջավայր, որի դեպքում մեր մոտեցումները հասանելի կլինեն միջազգային հանրությանը ու միջազգային հանրություն էլ դրանք հաշվի կառնի․ «Հաշվի առնելով առաջին հերթին մեր ցածր սուբյեկտայնությունը, Ղազախստան մեր քիթը մտցնելը, որը բնականաբար հարվածում է մեր շահերին ամեն ուղղությամբ, այդ ամենի արդյունքում էլ ԵԱՀԿ-ի մոտեցումը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված է։ Այդ ամենի արդյունքում էլ Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ-ն խոսում է ադրբեջանական ենթատեքստով»։

Ռոբերտ Ղևոնդյանը գտնում է, որ Հայաստանի  վարած քաղաքականության հիմքը պատերազմից առաջացած վախն է իշխանության մոտ․<<Ինչպես նախկին Խորհրդային միության բոլոր  իշխանությունները, մեր իշխանությունը սկսեց արտաքին քաղաքականությունը մի քանի անգամ գերադասել ներքին քաղաքականությունը, դրա արդյունքում արտաքին  քաղաքական կողմնորոշումները նաև պատերազմից ելնելով տոտալ վախ են առաջացրել։ Սրա հետևանքով հաշվի է առնվում միայն հիմնական անվտանգային միջոցները, որոնք անվտանգության գոնե նվազագույն մակարդակ կապահովեն։ Իսկ անվտանգության նվազագույն մակարդակ ապահովելը ցանկացած պետության համար տարածաշրջանում գործող  մեծ պետություններից մեկի թևի տակ ամբողջապես մտնելն է, ինչն էլ կարծես թե ՀՀ իշխանությունը այս պահին փորձում է անել, որպեսզի չկորցնի գոնե այդ նվազագույն մակարդակը։ Հենց սա խոսում է քաղաքական վախի մասին, որը հաշվի չառնելով Հայաստանի իրական հնարավորությունները՝ այնուամենայնիվ այդ նվազագույն անվտանգության մակարդակը որոշակի չափով ապահովում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում