Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալիևի մարդասպանությունը կանգնեցնելու ճանապարհը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Վերին Շորժայի ուղղությամբ սահմանային փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանը հայտնում է իր մի զոհի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանցիները հերթական անգամ խախտել են հրադադարը, կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Իրադրության լարումը տեղի է ունենում բավականին բարդ միջազգային իրադրության պայմաններում, երբ առկկա է առնվազն երկու ուղղությամբ բավականին բարձր լարվածություն՝ Ղազախստան, այնտեղ  իրականացված ՀԱՊԿ օպերացիայով, և ԱՄՆ-Ռուսաստան բանակցություն, որը ընթանում է Եվրոպայում և գոնե առայժմ կողմերը հայտարարում են անզիջում դիրքերի մասին: Ահա այդ ֆոնին Ադրբեջանը սրում է իրավիճակը, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև արցախյան ուղղությամբ սադրանքներ թույլ տալով, ինչը անկասկած նշանակում է, որ Բաքուն փորձում է խնդիր կամ լարվածություն, կամ տագնապ ստեղծել Ռուսաստանի համար: Իսկ գուցե դա ոչ թե Բաքուն է փորձում, այլ Էրդողանը՝ Բաքվի միջոցով, որը ըստ էության Ռուսաստանին տանուլ տվեց ղազախական խաղի առնվազն այս ռաունդը:

Ավելին, չենք կարող բացառել, որ Էրդողանը մտածում է ոչ թե միայն Ռուսաստանին տանուլ տված լինելու մասին, այլ ռուս-ամերիկյան որևէ հնարավոր պայմանավորվածության, հաշվի առնելով այն որոշակի հանդարտությունն ու զսպված սառնությունը, որ ղազախական իրավիճակի գնահատման հարցում ցուցաբերեց Վաշինգտոնը: Ուշադրության է արժանի և այն, որ հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերի տեղակալ Քերըն Դոնֆրիդը: Քաղաքական այս խաչաձև և բարդ վեկտորներին զուգահեռ, Հայաստանի հանրությունն ապրում է իր զինվորների կորստի հերթական ցավը, բնականորեն հարց բարձրացնելով, թե մինչև երբ պետք է շարունակվի այդ ամենը:

Միաժամանակ սակայն, այդ հարցադրումները համակվում են հակասականությամբ: Նախ, որպես «չշարունակվելու» միջոց դիտվում է Ադրբեջանին պատժիչ ռազմական հարված հասցնելը: Կասկած չկա և չի եղել, որ մեր զինվորներն ու հրամանատարները թշնամուն թույլ չեն տալու մարսել իրենց ծառայակիցների սպանությունը: Սակայն, զուտ «լուծման» իմաստով անկասկած է, որ այս պերմանենտ բախումների փակ շղթան այն է, ինչ Ադրբեջանն ու նրա տարաբնույթ հովանիները ձևավորել են Հայաստանի դեմ: Ալիևի համար մարդկային կյանքը գին չունի և մենք որպես հանրություն սրանում համոզվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Ադրբեջանը սկսեց ինտենսիվորեն կիրառել սահմանին մարդասպանության գործիքը, որպես Հայաստանի հանդեպ քաղաքական շանտաժի միջոց: Սրան զուգահեռ, ուժերի հարաբերակցությունն էլ մեղմ ասած այնպիսին չէ, որ Հայաստանը կարող է մտածել ուժգին հարվածի մասին, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ավելին, քանի որ Ալիևի համար մարդկային կյանքը չունի արժեք, և քանի որ նա այդօրինակ հարցերում հանրային արձագանքը խլացնելու համար ձևավորել է փակ տեղեկատվական համակարգ, նա թերևս հենց դրան էլ սպասում է՝ «փոխադարձ» հարվածներ, որտեղ իքս պահի արդեն նշանակություն էլ չի ունենա, թե ով է սկսել առաջինը: Սա բոլորովին չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա պատժիչ պատասխաններից: Հակառակը, Ալիևը պետք է տեսնի, որ չի կարող շանտաժով որևէ քաղաքական որոշում պարտադրել Հայաստանին: ցավոք  սրտի, այդ իմաստով հայկական ընտրությունը մեծ չէ՝ եթե չենք ուզում կորուստներ, ապա պետք է գնանք լուծումների, որոնք պատկերացնում է Բաքուն: Պատկերացննում ենք, որ դա իրականում ոչ թե բերելու է թեկուզ ոչ շահավետ խաղաղության, այլ ընդամենը շանտաժի նորանոր դրսևորումների:

Սա իսկապես չափազանց բարդ մի վիճակ է, որում արդեն ավելի քան տասնամյակ գտնվում է Հայաստանը: Սակայն, այս վիճակից ելքը ռազմական չէ, այդուհանդերձ ելքը քաղաքական է: Ալիևը կանգ կառնի քաղաքական խնդիրների առաջ կանգնելու դեպքում: Հետևաբար, սա Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում գործող սուբյեկտների խնդիրն է, խորքային առումով մշակել կոնցեպտներ, որոնք իրենց մեջ կպարունակեն Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը առավելագույն քաղաքական խնդիրների առաջ կանգնեցնելու ուղիներ, տարբերակներ, մեխանիզմներ: Այս աշխատանքի գլխավոր պատասխանատուն պետք է լինի իշխանությունը, սակայն պատասխանատվություն պետք է ունենան բոլոր քաղաքական սուբյեկտները, որոնք հավակնում են արտահայտվել այդ թեմայով: Այդ արտահայտությունները հնարավորինս զերծ պետք է լինեն զգայական ռազմա-հայրենասիրական պաթոսից: Միաժամանակ, իշխանությունը պետք է շարունակի առաջնային պատասխանատվություն կրել սահմաններում հայ դիրքապահների սպառազինական և ինժեներական պաշտպանվածության անընդհատ բարձրացման հարցում, հարկ եղած դեպքում այդ աշխատանքին ներգրավելով հասարակական ռեսուրսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում