Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը չէ, որ որոշելու է՝ ապագայում ՀԱՊԿ-ը կգա իրեն օգնելու, թե ոչ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

 Պարոն Խուրշուդյան, արդեն տևական քննարկվում և մտավախություններ են հնչում ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված: Տեսակետներ կան, որ Ղազախստանում զարգացումների երկրորդ ամենամեծ զոհը Հայաստանն է դառնալու և առաջիկայում դրա արձագանքները տեսնելու ենք: Ձեր կարծիքով ինչպիսի արձագանք ու հետևանք է ունենալու այս ամենը Հայաստանի համար:

Ես համամիտ եմ, որ Ղազախստանից հետո երկրորդ ամենաշատ տուժող կողմը լինելու է Հայաստանը: Դա կապված է նրա հետ, որ Հայաստանի հանդեպ Պուտինը կիրառում է, ըստ էության, հիբրիդային դիվանագիտություն: Այն, ինչ Պուտինն անում է Էրդողանի հետ, ամեն ինչ անելով Թուրքիային պոկելու համար Արևմուտքից և սրելու համար Արևմուտքի և Էրդողանի հարաբերությունները, նույնը հիմա անում է Հայաստանի հետ՝ հեռու պահելու համար Հայաստանը Արեւմուտքից: Էրդողանի դեպքում դա առանձնանում է նրանով, որ շատ մեծ գին են վճարում Թուրքիային դրա համար: Մասնավորապես, իրենց հաշվին ատոմակայաններ են կառուցում Թուրքիայում, նորագույն ռազմական տեխնիկա են մատակարարում այդ երկրին, բայց մեր դեպքում Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի ստանում: Այսինքն Հայաստանը վատացնում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ՝ ներգրավվելով նման կարգի գործողությունների մեջ, բայց միաժամանակ դրա դիմաց ոչինչ չի ստանում: Որովհետև Հայաստանը չունի այն կշիռը Պուտինի համար, որպեսզի Հայաստանի համար ինչ-որ պրեֆերենցիաներ հատկացնեն, Հայաստանի շահերից բխող քայլեր անեն, ինչ է թե Հայաստանին հեռու պահեն Արևմուտքի հետ իր հարաբերությունները սերտացնելուց: ՀՀ իշխանությունները Պուտինին սովորեցրել են, որ առանց այդ էլ Կրեմլի ցանկացած հրահանգ պատրաստ են կատարել, ու ինձ համար արդեն անհասկանալի է՝ հանուն ինչի, որովհետև իշխանությունը կարծես թե բավականին ամուր է, իր լեգիտիմությունը վերահաստատվել է հունիսին և իրենք բավականին ինքնուրույն քայլեր կարող են իրականացնել: Հետևաբար, ես չեմ տեսնում այն օբյեկտիվ ու ռացիոնալ պատճառները, որոնք դրդում են գործող իշխանություններին հլու-հնազանդ, անգամ փութաջանորեն նետվել Ռուսաստանի կայսերական ծրագրերը իրականացնելու գործին՝ քաղաքակիրթ աշխարհում սեփական հեղինակության անկման հաշվին:

Ասում են՝ ՀԱՊԿ-ի կշիռն ենք վերականգնում, այն ժամանակ ՀԱՊԿ-ն անարձագանք էր թողնում Հայաստանի հետ կապված հարցերը, բայց հիմա ԱԽ քարտուղարն ասում է, որ կառույցն սկսում է աշխատել: 

ՀԱՊԿ-ի կշռի հարց չէր, ոչ էլ տեխնիկական կարգավորումների հարց էր, երբ ՀԱՊԿ-ը չօգնեց Հայաստանին, այլ քաղաքական որոշման հարց էր: Այնպիսի տպավորություն ունեմ, որ կամ իշխանությունները դա չեն հասկանում, որ կամ ձևացնում են, որ չեն հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ուժեղացնում ենք ՀԱՊԿ-ը: ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, Պուտինն է: Այսինքն երբ որ իրեն պետք լինի, առանց այդ կարգավորումների գոյության էլ ցանկացած որոշում ինքը կացկացնի: Իսկ երբ պետք չի որոշ որոշումներ անցկացնել, Պուտինը հղում կանի, որ կարգավորումներ չկան: Հիմա մտնել այդ խաղի մեջ ու ասել՝ դե լավ, եթե կարգավորումներ չկան, եկեք նախադեպեր ստեղծենք, որ ՀԱՊԿ-ը դառնա գործոն, որ ի՞նչ: Որ հետո ՀԱՊԿ-ը ստեղծված կարգավորումների ու փորձի վրա գա Հայաստանին օգնությա՞ն: Սա ի՞նչ պարզունակ մոտեցում է: Դրա հետ բացարձակ կապ չունեն ՀԱՊԿ-ի քայլերը: Հայաստանի նվիրվածությամբ չէ, որ որոշելու է՝ ապագայում ՀԱՊԿ-ը կգա իրեն օգնելու, թե ոչ: Հայաստանը 29 տարի Ռուսաստանի հավատարիմ դաշնակից է եղել: Տեսանք հետեւանքները: Հայաստանի ոչ հեղինակությունը, ոչ դերակատարությունը այս փութաջանության հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանը դրսևորել էր Ղազախստանի դեպքերի հետ կապված, որևէ կերպ չի ավելացնելու ոչ Հայաստանի կշիռը, ոչ էլ հավանականությունը, որ վաղը ՀԱՊԿ-ը պետք եղած պահին կգա մեզ օգնության: ՀԱՊԿ-ի թյուրքալեզու երկրնե՞րն են գալու մեզ օգնության ընդդեմ Ադրբեջանի կամ Թուրքիայի: Թե՞ Իլհամի ու Մեհրիբանի մտերիմ ընկեր ու նրանց հարյուր միլիոնավոր դոլարանոց վարկերից ու օգնություններից կախված Լուկաշենկոն: Թե՞ մինչեւ ուղնուծուծը Ալիեւին եւ Ռուսաստանի ադրբեջանցի օլիգարխներիբն ծախված Կրեմլի իշխող կլեպտոկրատները:

Ձեր կարծիքով այս զարգացումների հետևանքով Հայաստանին որտեղի՞ց վտանգներ կգան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Թուրքիայի ընդդիմությունն է տարակուսանք ու մտահոգություն հայտնում Հայաստանի այս քայլի հետ կապված:

Վտանգն ավելի շատ այնտեղ է, որ եթե Արևմուտքը մեր տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ իր հակակշռող դերը թուլացնի՝ Հայաստանի շահերի պաշտպանության առումով, դա իսկապես մեծ վնաս կհասցնի Հայաստանին, այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Էլ չեմ ասում ավելի լուրջ դեպքերի մասին, որոնք կարող են կապված լինել Ադրբեջան-Նախիջևան միջանցքի, դելիմիտացիայի հետ և այլն: Մինչև հիմա մենք ունեցել ենք, լավ, թե վատ, բայց Արևմուտքի հակակշռումը, և գոնե Բայդենի՝ իշխանության գալուց ի վեր մենք տեսնում ենք ԵՄ-ի ջանքերը, ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ջանքերը, Բայդենի հայտարարությունները: Այս ամեն ինչը որոշակի ֆոն են ստեղծում, որը Հայաստանին մանևրելու դաշտ է տալիս: Հիմա, երբ Հայաստանը նետվում է մի ծայրահեղության մեջ, նետվում է ամբողջությամբ Պուտինի գիրկը, դա մանևրելու հնարավորությունն էապես նվազեցնում է: Այստեղ է ամենամեծ վտանգն այն է, որ սա կարող է դառնալ հիմք տարածքային ու միջանցքային ռիսկերի համար:

Հայաստանն այս բոլոր քայլերը չէր հաշվարկե՞լ, որ այսպես արագ նետվեց Ռուսաստանի գիրկը:

Երբ ասում եք՝ Հայաստանը չէր հաշվարկել, մտածում եք, որ Հայաստանում գործում է հաշվարկող ինչ-որ հանրակա՞րգ, լուրջ ինստիտուտնե՞ր, որոնք նման որոշումներից առաջ նստում հաշվարկում են, հետո նոր քա՞յլ են անում: Ոչ, Նիկոլ Փաշինյանը մի զանգ է ստանում, միանձնյա որոշում է կայացնում, նույն րոպեին կարող են ասել՝ մենք համաձայն ենք, հեսա զորքը ուղարկում ենք: Հայաստանում, ցավոք, որոշումները այդ կերպ են կայացվում: Ոնց որ ժամանակին Սերժ Սարգսյանը մի գիշերում լրիվ Հայաստանի վեկտորը փոխեց, նույն կերպ հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է տրամադրության տակ որոշում կայացնի էլ ավելի խորացնել Հայաստանի կախվածությունը Կրեմլից եւ հեռացնել մեր երկիրը Արեւմուտքից: Իսկ դա արդեն ժողովրդավարության հետ կապ չունի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների, խորհրդակցական, թափանցիկ, համակարգային մոտեցումների հետ կապ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում