Thursday, 08 12 2022
Պուտինը. «Ռուսաստանը չի խելագարվել և գիտի, թե ինչ է միջուկային զենքը»
00:50
Պերուի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահ Պեդրո Կաստիլյոյին
Պուտինը խոսել է լրացուցիչ մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին
Ռուսաստանը ՄԻԱՎ վարակակիրների համամասնությամբ Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում. ՄԱԿ
Եվրոպան Ադրբեջանի հետ նավթագազային շահեր ունի, բայց պետք է հարգի մեր ինքնորոշման իրավունքը
Պուտին. «Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանը չի սկսել»
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Նիդեռլանդների դեսպանի հետ

Նիդեռլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման համար և բարձր գնահատել դեսպանատան ծավալած ակտիվ գործունեությունը՝ ուղղված ինչպես Հայաստանի համայնքների զարգացման համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, այնպես էլ COVID-19-ի դեմ պայքարում աջակցության տրամադրմանը։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և, կարևորելով երկու երկրների կառավարությունների ակտիվ գործակցությունը, ընդգծել է, որ այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դեսպանը կարևորել է նաև տնտեսության զարգացման ուղղությամբ առկա համագործակցությունն ու նշել, որ Նիդեռլանդների նպատակը Հայաստան ներդրումներ բերելն ու բիզնես համայնքին աջակցելն է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես գյուղատնտեսության ոլորտում Նիդեռլանդների կուտակած փորձով և կանի առավելագույնն այդ ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում