Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Նշվում է, որ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ անձը հետախուզվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։

Հետախուզման մեջ գտնվողի հանձնումը հնարավոր եղավ ՀՀ Գլխավոր դատախազության եռանդուն ջանքերի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային գործերի գրասենյակի, ԱՄՆ դատական կատարածուների ծառայության Միջազգային հետաքննությունների բաժանմունքի, ՀԴԲ իրավական կցորդի (նստավայրը՝ Թբիլիսի) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շնորհիվ։

«Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։

Հետախուզվողն ԱՄՆ-ում կկանգնի դատարանի առաջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՄՆ դատարանի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում