Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող հայտնի գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ևս մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ֊ում քննվող անորակ հրթիռների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Դավթյանի լիազորությունների կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ որոշում դեռևս կայացված չէ։ Նա շարունակում է մնալ ԳՇ պետ, մինչդեռ տեղակալին, որին եւս մեղադրանք է առաջադրվել, ազատելու հրամանագիրը ստորագրվել է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ: