Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Ուժեղացված ստուգումներ են իրականացվելու. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ, պայմանավորված հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներով, փոքր և միջին ձեռնարկատիրության համար սահմանվել են մեղմ հարկային ռեժիմ և մի շարք արտոնություններ, և նշված պայմաններում պետությունը բոլոր տնտեսվարող սուբյեկտներից ակնկալում է անվերապահ հարկային կարգապահություն։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին հարկային կանոնների խախտման դեպքերի պարագայում խստացնել պատասխանատվության մեխանիզմները՝ շեշտելով 2022 թվականին պետական բյուջեի եկամուտների մուտքերը պատշաճ մակարդակով ապահովելու հրամայականը։

Անդրադառնալով պետական գնումների գործընթացին՝ նախագահը նշել է, որ այսուհետ շինարարության, առողջապահության, գույքի ձեռքբերման և այլ ոլորտներում կիրառվելու է ավելի խիստ գործիքակազմ` արդար մրցակցության ապահովման ու հակամենաշնորհային քաղաքականության, տեղական արտադրանքի և ծառայությունների առաջնահերթության ապահովման, ինչպես նաև չարաշահումների բացառման ուղղությամբ։ «Այսուհետ բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու, և, պետական պաշտոնյայի կողմից բյուջեից անգամ մեկ լումայի յուրացման կամ վատնման դեպքի հայտնաբերման պարագայում, կիրառվելու է խստագույն պատիժ», – զգուշացրել է երկրի ղեկավարը։

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ, պետական վերահսկողական մեխանիզմների խստացմանը զուգահեռ, հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքացիների կողմից ստացված ահազանգերը, և կոչ է արել բնակչությանը համապատասխան թեժ գծերով չարաշահումների մասին հայտնել շահագրգիռ մարմիններին՝ այդպիսով ավելի մեծացնելով հանրային վերահսկողությունը պետական կառավարման համակարգի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում