Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամենաթանկ Բիչախչյանը․ ուշագրավ մանրամասներ ֆուտբոլիստի տրանսֆերից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Երեկ մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր կնքեց լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինա»-ի կազմում:

The Guardian-ի վարկածով 2016 թվականին հայ կիսապաշտպանը դասվում էր աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստների շարքում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում Բիչախչյանը նորամուտը նշել է 2020 թվականին: Մինչ այդ նա տպավորիչ ու արդյունավետ ելույթներով աչքի էր ընկնում Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։

«Հրաշալի զգացողություն ունեմ: Շատ ուրախ եմ «Պոգոն»-ին միանալու համար: Գիտեմ, որ հավակնոտ ակումբ է, ունի գերազանց ֆուտբոլիստներ, անձնակազմ, ինչպես նաև ակադեմիա: Ուրախ եմ նրանց միանալու համար, ու ես կփորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները՝ առաջին հերթին երկրպագուներին, ինչպես նաև լեհերին ուրախություն պարգևելու համար:Երկու ամիս է՝ հետևում եմ «Պոգոն»-ի խաղերին, արդյունքներին, գիտեմ, որ նոր մարզադաշտ է կառուցվում, որը գրեթե պատրաստ է: Անհամբերությամբ եմ սպասում «Պոգոնի» հետ առաջին րոպեներին:

Գիտեմ, որ «Պոգոն»-ը Լեհաստանի չեմպիոն դառնալու մեծ նպատակներ ունի: Ես ջանասիրաբար կաշխատեմ՝ լավագույն խաղս ցուցադրելու համար, որ օգնեմ թիմին մեր նպատակներին հասնելու գործում: Կարող եմ ասել, որ հասկանում եմ, երբ մարդիկ ինձ հետ խոսում են, սակայն ժամանակ է հարկավոր, որ լեհերեն խոսեմ: Կփորձեմ հնարավորին չափ արագ լեհերեն սովորել»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բիչախչյանը։

Ինչևէ, Բիչախչյանի տեղափոխությունը «Պոգոն» կարելի է համարել նրա կարիերայում էական առաջընթաց։ Ըստ Transfermarkt պարբերականի նախորդ տարվա դեկտեմբերին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելանալով 300 հազար եվրոյով, դարձել է 900 հազար եվրո։ Նույն  պարբերականի համաձայն, «Պոգոն»-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է հենց այդքան գումար։ Այսպիսով, Բիչախչյանը դարձավ «Պոգոն-ի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։

Ի դեպ՝ Բիչախչյանը «Ժիլինա»-ի ամենաթանկ ֆուտբոլիստն էր։ Նշենք, որ Ժիլինայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը այս պահին  կազմում է 6,7 մլն եվրո։ Այս պահին «Ժիլինա»-ի ամենաթանկ երկու ֆուտբոլիստների արժեքը կազմում  է 450 հազար եվրո։

Իսկ «Պոգոն»-ի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կամզում է 18,7 մլն եվրո։ Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց  որակապես մոտ երեք անգամ ավելի ուժեղ ակումբ։ «Պոգոն»-ում այս պահին  խաղում են միանգամից 6 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը 1 մլն և ավել  եվրո է։ «Պոգոն»-ի երկու ֆուտբոլիստ ելույթ են ունենում Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Եվս մեկը՝ Սլովենիայի ազգային թիմում։ Նշենք, որ Վահան Բիչախչյանը դարձավ լեհական ակումբի 9-րդ լեգիոները։

Լեհաստանի ընթացիկ առաջնությունում «Պոգոն»-ը 19 խաղից հետո 37 միավորով երկրորդն է և պայքար է մղում չեմպիոնի կոչման համար։ Առաջատարը 41 միավորով  Լեխի «Պոզնան» է։

Ինչևէ, 22-ամյա Բիչախչյանն համարվում է մեր հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Նախորդ տարվա մայիսին, գրավելով Շվեդիայի ազգային թիմի դարպասը, իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում։ Վստահ ենք, որ ավելի ուժեղ ակումբում և թեժ մրցակցային պայմաններում Բիչախչյանի խաղային որակները զգալիորեն կբարձրանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում