Thursday, 28 03 2024
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»

Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները

Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերեն կամ անգլերեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ամփոփելով 2021 թվականի կատարված աշխատանքները:

Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է. 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում:

«Խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ մեր ռեսուրսները բավարար չեն: Դատարանները բավական ծանրաբեռնված են և, օրինակ, մի գործի վերաքննիչ բողոք լսելու ժամկետ է նշանակվել 2023 թվականին: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածը արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահի համար տարակուսելի է այն, որ շատ տնտեսավարողներ աչալուրջ չեն լինում հորդորներին, ավելին՝ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը:

«Լավ ինչո՞ւ պետք է սպասեք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցները գան ու արձանագրեն: Շատերը սպասում են, հետո փաստաբան են վարձում, փող են ծախսում, միայն թե պաշտպանեն, որ իրենց ցուցանակը պետք է լինի միայն անգլերեն: Ես հասկանում եմ, որ անգլերեն պետք է լինի, բայց ինչո՞ւ պետք է հայերենը չլինի: Փոխարենը դնում են արտառոց, ոչինչ չասող բառեր: Մենք դրանով զբոսաշրջիկներին չենք զարմացնում, մենք հետաքրքրիր ենք մեր տեսակով, մշակույթով, նիստուկացով»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կան նաև տնտեսավարողներ, որոնք հետևում են Լեզվի մասին օրենքի պահանջներին: Լինում է, որ պարզապես տեղեկացված չեն ու, իմանալուն պես, արագ շտկում են բացթողումը: Կան նաև տնտեսավարողներ, որ կռիվ են տալիս օտար բառերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում