Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Նազարբաևը կվճարի՞ հեղաշրջման գինը

Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում գործող խոշոր ընկերությունները պետք է աջակցություն ցուցաբերեն ղազախ ժողովրդին, ինչը կկատարվի հատուկ հիմնադրամի միջոցով: Ընդ որում, հատկանշական է այն, ինչ մասնավորապես ասել է Տոկաևը: Նա նշել է, թե «առաջին նախագահի շնորհիվ շատ խոշոր ընկերություններ են ձևավորվել Ղազախստանում» և հիմա ժամանակն է, որ նրանք աջակցեն ժողովրդին: Առաջին  նախագահը բնականաբար Նուրսուլթան Նազարբաևն է, որը նախագահեց այդ երկրում երեք տասնամյակ, իսկ 2019  թվականին պաշտոնը հանձնելով Տոկաևին, մնաց Անվտանգության խորհրդի նախագահը, որն ըստ էության ուժային բլոկի ղեկավարն էր: Հենց ուժային բլոկն էլ այսպես կոչված ղազախական հեղափոխության օրերին հրաժարվեց ենթարկվել Տոկաևին, որից հետո նա հեռացրեց Նազարբաևին և ստանձնեց ԱԽ նախագահի պաշտոնը, միաժամանակ օգնության դիմելով նաև ՀԱՊԿ-ին, գործնականում՝ ՌԴ-ին: Դրա շնորհիվ Տոկաևը փաստորեն պահեց իշխանությունը: Այժմ նա հայտարարում է, որ իրավիճակը Ղազախստանում կայունանում է: Եվ ահա, փաստորեն Տոկաևը հայտարարում է, որ Նազարբաևի շնորհիվ հարստացած ընկերությունները կամ մարդիկ պետք է վճարեն: Այլ կերպ ասած, Տոկաևը փաստորեն հայտարարում է, որ Նազարբաևը պետք է վճարի Ղազախստանում հանրության սոցիալական դժգոհության վրա հեղաշրջում պլանավորելու գինը, որ փորձեցին իրականացնել նրան ենթակա, նրա կլանին պատկանող ուժային կառույցների ղեկավարները: Նրանցից  որոշները ձերբակալվել են, եղել են անգամ ինքնասպանություններ:

Տոկաևը փաստորեն Ռուսաստանի օգնությամբ հաստատում է Ղազախստանում միատար իշխանություն կամ դառնում է իշխանության միանձնյա տերը, և առաջին քայլով սահմանում «տուրք» Նազարբաևի և նրա օգնությամբ հարստացածների համար: Հետաքրքիր է, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը: Տոկաևը հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է կազմել այդ խոշոր ընկերությունների, այլ կերպ ասած մեծահարուստների ցանկը: Հետաքրքիր է, իսկ հանձնարարվե՞լ է կազմել փողի չափը, որ պետք է վճարեն նրանք ժողովրդին օգնելու համար, ինչպես ասում է Տոկաևը: Համենայն դեպս, նույն Տոկաևը նախօրեին հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևանքով վնասը կազմել է 2-3 միլիարդ դոլար: Այդքա՞ն կպահանջեն Նազարբաևից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում