Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Արցախի նախագահի հայտարարությունը երկիմաստ է․ նման հույսեր  տածելը միամտություն է․ Կարեն Օհանջանյան  

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ղազախստանի իրադարձություններին և ուշագրավ  հայտարարություն արել։ Նա նշել է, որ առկա մարտահրավերները վերահաստատում են համագործակցության նոր մակարդակի հաստատման և տարբեր միութենական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը։ Ի՞նչ է սա ենթադրում, Ռուսաստանի հետ միութենական պետությո՞ւն։

Ես ուշադրությամբ  ուսումնասիրել եմ   Արցախի նախագահի  գրառումը՝ կապված Ղազախստանի վերջին իրադարձությունների հետ։ Նախագահը, որպես իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով ամենաբարձր պատասխանատվությունը կրող անձ, մտածում է ղազախական իրադարձությունների նման իրավիճակներից բխող սպառնալիքները հնարավոր նվազագույնի հասցնելու մասին։ Եվ այս առումով հասկանալի է Արցախի և միջազգային միջկառավարական կառույցների միջև հարաբերությունները պաշտոնականացնելու նրա մտահոգությունն ու ցանկությունը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են արդյունավետ օգնություն ցուցաբերել, ինչպես եղավ Ղազախստանի դեպքում։ Եթե ​​նախագահը նկատի ունի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ կառույցների հետ մերձեցում, ապա, իմ կարծիքով, դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների և առաջին հերթին մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ամբողջ համակարգի թուլացման, որն ապահովվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում ռուսական օկուպացիոն զորքերի առկայությամբ՝ խաղաղապահության ձևով, այլ նաև միջազգային իրավունք կոչվող միջազգային գլոբալ համակարգի գործարկմամբ, որի շրջանակներում էլ մենք ցանկանում ենք ստանալ մեր անկախության ճանաչումը։

-Դրանից հետո Մինսկի խմբի գոյության իմաստը ո՞րն է։ Արցախի ղեկավարությունն արդյոք ուզում է Մինսկի խմբի վերականգնում, նման հայտարարությունները վտանգավոր չե՞ն այդ ֆորմատի համար։

-Կասկածից վեր է, որ պետք է պարզել, թե ինչ նկատի ուներ Արցախի նախագահը։ Նրա քողարկված հայտարարությունից երկիմաստ տպավորություն է ստացվում. Սա, իհարկե, ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի և մեր ժողովրդի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ուշադրությանը, բայց կա նաև թաքնված ենթատեքստ՝ ուղղված դեպի Արևմուտք։ Նախագահը քաջատեղյակ է, որ Արցախի ապագայի հարցը կարող է որոշվել միայն և միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ՌԴ իշխանությունների հովանու ներքո կառույցների ստեղծմանը, որոնցում կընդգրկվի նաև Լեռնային Ղարաբաղը, ապա այսօր դա շատ աղոտ է թվում, և նման հույսեր տածելը միամտություն է։ Ամենայն հավանականությամբ, նախագահը ևս մեկ անգամ ցուցադրել է իր և ժողովրդի հավատարմությունը Ռուսաստանին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին Արցախում փխրուն խաղաղության պահպանման համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում