Ղազախստանում գործում էին միջազգային ահաբեկչական ճամբարներում մարզված ահաբեկիչներ, որոնք ունեն նաև տարբեր թեժ կետերում գործունեության փորձ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: ՌԴ նախագահը սակայն հերթական անգամ չի ասում, թե որտեղից են ահաբեկիչները կոնկրետ, ինչպես են նրանք հայտնվել այնտեղ, ո՞վ է ապահովել այդ «հայտնությունը»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: