Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Միակ առաջարկը, որ կարող ենք Ռուսաստանին ներկայացնել՝ էկրաններից վռնդել հակահայկական քարոզով զբաղվողներին

Երեկ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Նիստը վարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուշագրավ առաջարկությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա մասնավորապես առաջարկել է երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին առաջարկներ ներկայացնել արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար։ ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն հակահարված տալ ցանկացած սադրանքների, որպեսզի ողբերգությունները, ինչպես Ղազախստանում, այսուհետ ոչ մեկին հանկարծակիի չբերեն, ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել առաջնահերթ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ բոլոր երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը։

Քաղաքագետ Լևոն Շիրիյանը, մինչդեռ գտնում է, որ Հայաստանը նման կոնֆերանսներ կազմակերպելու փոխարեն պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալու օրինական գործընթաց սկսի․ «Դա պետք է լինի ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն ու միջազգային բոլոր չափորոշիչներով։ Մենք այստեղ գործ չունենք անելու, ինչ արեցիք՝ հերիք է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից, ապա նույնպես պետք է հեռանանք, մեզ միայն դիտորդի կարգավիճակն է հերիք։ Պարզվեց, որ նրանք մեր պետության դեմ են գործում ու սպասարկում են բացառապես օտար պետությունների շահերը։ Երկու կազմակերպություններում էլ տուժում ենք, պատերազմի ժամանակ դա ակնհայտ դարձավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարություններին, մեր զրուցակիցը նշեց․ «Եթե նա այդպես է ասում՝ մենք էլ պետք է առաջարկենք Ալիևի զորքերը Հայաստանի տարածքից 100 կմ հեռու գնան։ Թող ինքը դա կարգավորի, ոչ թե մեզ տրամադրի ընդդեմ աշխարհի։ Մերոնք պետք է հայտ ներկայացնեն, որ Մոսկվան դադարեցնի հակահայկական պրոպագանդան՝ Կուրղինյան և այլ։ Հայաստանը կարող է ահա նման առաջարկ անել՝ էկրաններից վռնդել այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո ընդդեմ Հայաստանի են խոսում։ Թող մերոնք առաջարկ ներկայացնեն՝ Ադրբեջանին համարել սպառնալիք Հայաստանի անվտանգությանը, Պուտինին թող առաջարկեն քաշել Ալիևի ականջները։ Լավ էլ առաջարկներ են, ինչ է եղել, որ»։

Լևոն Շիրինյանն առաջարկում է նաև Հայաստանից դուրս շպրտել իր շահերը սպասարկող հինգերորդ շարասյանը․«Բոլոր խնդիրները արագ կկարգավորվեն, մենք էլ կլինենք Ռուսաստանի հիմնական դաշնակիցը։ Խանգարողը իրենք են։ Ինչի՞ են երկու տարի փողոցում, որտե՞ղ եք տեսել ԿԳԲ-ի աշխատակիցներին տանեն Ազգային ժողով, ի՞նչ Վետերանների միություն են խաղացնում»։

Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանին ռուսական հովանավորությամբ գործող կառույցները ոչինչ չեն տալիս․ «Այլապես մինչև հիմա պատշաճ կերպով կարձագանքեին մեր խնդիրներին։ Մնացել ենք այնտեղ, որ ի՞նչ անենք, էլ ի՞նչ առաջարկներ պետք է ներկայացնենք, սրանից ավել ի՞նչ անենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում