Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանի հաղթանակն արձանագրելու փոխարեն պետք է պատրաստվել

Հայաստանում շատերն արդեն արձանագրում են Ռուսաստանի հաղթանակն ու Թուրքիայի պարտությունը Ղազախստանում: Այդ արձանագրումները սակայն բավականին նման են ավելի քան երկու տասնամյակ գերիշխած այն մտայնությանը, որ սնուցվում էր հանրային գիտակցություն նաև թե պետական, թե մերձիշխանական խողովակներով, թե Ռուսաստանը Թուրքիային երբեք թույլ չի տա հաստատվել Կովկասում, մտնել Կովկաս, ունենալ ռազմական ներկայություն, առավել ևս պատերազմ սկսել Արցախի ու Հայաստանի դեմ, էլ չասած՝ պարտության մատնել Հայաստանն ու Արցախը:

Ավելի քան երկու տասնամյակ իշխող համակարգի հարմարավետության ապահովման նպատակով վարվող այդ քարոզչությունը դաժան և ցավագին կերպով պայթեց հազարավոր զինվորների, սպաների, կամավորների, և մեծ հաշվով մի ամբողջ սերնդի ու պետության գլխին: Իհարկե «մաշկին մոտ» լինելու տեսանկյունից համեմատելի չեն այդ արցախյան գոտին և ղազախական տափաստանները, սակայն կասկածից վեր է, որ իրավիճակն ունի շղթայական տրամաբանություն: Դեռևս 44-օրյա պատերազմի օրերին առիթ ունեցա կարծիք արտահայտել, որ հաջողության դեպքում Թուրքիայի հաջորդ ուղղությունը լինելու է Կենտրոնական Ասիան, որտեղ ևս Անկարան փորձելու է Ռուսաստանին պարտադրել նոր ստատուս-քվո: Թվում է, որ Ղազախստանում այդ փորձը ձախողվեց, չստացվեց:

Այս փուլում անկասկած, սակայն միաժամանակ նկատելի է, որ Անկարան ուշքի է գալիս և փորձում է հարմարվել նոր իրողությանն ու մշակել դրանից բխող նոր մարտավարություն, նոր անելիքներ: Եվ այստեղ անկասկած Անկարան փորձելու է օգտվել ամերիկա-ռուսական բանակցության հնարավոր անարդյունավետությունից: Իսկ դա բացառված չէ, հետևաբար Ղազախստանում ռուսական հաղթանակը տոնելու փոխարեն, հայկական քաղաքական, քաղաքագիտական միտքը թերևս պետք է զբաղվի դիտարկումներով, թե ինչ պետք է անի Հայաստանը, եթե Թուրքիան ժամանակի ընթացքում օգտագործելով ամերիկա-ռուսական հնարավոր հակասությունները, կարողանա Կենտրոնական Ասիայում այդուհանդերձ որոշակի դիրքեր ամրացնել, միաժամանակ գործի դնելով նաև Ռուսաստանի ներսում եղած թյուրքական գործոնը: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, ըստ այդմ, ղազախական իրադարձություններին զուգահեռ, Հայաստանի համար այդուհանդերձ շարունակում է կարևոր մնալ հայ-թուրքական ուղիղ խոսակցության մեխանիզմի ձևավորման, կայացման անհրաժեշտությունը: Որովհետև Ղազախստանում թերևս անխուսափելի է ռուս-թուրքական ուղիղ խոսակցությունը՝ վաղ, թե ուշ, իսկ այդ դեպքում չկա որևէ երաշխիք, որ այդ խոսակցությունը դարձյալ չի պարունակի Հայաստանի համար ոչ ցանկալի երանգներ և ուղենիշներ:Հետևաբար, հայ-թուրքական ուղիղ խոսակցության հարցը հայկական քաղաքականության համար շարունակում է լինել օրակարգային և հիմնարար, որքան էլ անշուշտ օրակարգային էր Ղազախստանում թյուրքական առաջխաղացում թույլ չտալը, ինչի դեպքում անկասկած շատ ավելի բարդ էր լինելու Թուրքիայի հետ խոսակցությունը և Անկարան կենտրոնասիական ուղղությամբ հաջողության դեպքում բարձրացնելու էր իր «խոսքի» գինը նաև Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում