«Ղազախական ճգնաժամի երկրորդ ամենամեծ զոհը Հայաստանն է․ առաջիկայում կզգանք բացասական արձագանքները»,-տեսակետ է հայտնում Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան, HIS ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Գևորգյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը չպետք է մասնակցեր ՀԱՊԿ-ի խաղին՝ դրանով զիջելով արևմուտքի հետ կապերը խորացնելու հնարավորությունը։ «Փաշինյանը ՀՀ շահը զոհաբերեց խմբակային շահին»,-նշում է փորձագետը։