Ձմեռային արձակուրդից հետո բոլոր դպրոցներում այսօր վերսկսել են դասերը ՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով, իսկ «1-2-րդ դասարանցիները, ԿԳՄՍ-ի որոշմամբ, ևս երկու շաբաթ կմնան տանը։ Այս առիթով ուշագրավ հայտարարություն էր արել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում՝գրելով. «Կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»։ «Առաջին լրատվականն» այս հարցադրման պատասխանները ստանալու նպատակով եղել է Երևանի Գ.Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում և զրուցել է տնօրենի, մանակավարժների, աշակերտների, նաև ծնողների հետ։