Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Երևանի՝ Ղազախստանին զուգահեռ աշխատանքի հրամայականը

Ղազախստանի շուրջ ծավալվող զարգացումերի, և դրանցում Երևանի անկասկած ոչ ցանկալի, սակայն օբյեկտիվ իրողություններից բխող անհրաժեշտ և թերևս անխուսափելի ներգրավվածության պարագայում, հույժ կարևոր է դառնում զուգահեռ աշխատանքի հանգամանքը: Զուգահեռ աշխատանք քաղաքական այն կենտրոնների և դերակատարների հետ, որոնք ներգրավված չեն եվրասիա-թյուրքական օղակում ծավալվող հերթական բռնկմանն անմիջականորեն, միաժամանակ ներկայանում են իրավիճակի գնահատման հարցում նաև ժողովրդավարա-իրավական հարցադրումների գործիքակազմով: Խոսքը մասնավորապես եվրաատլանտյան թևում գտնվող խաղացողների, միջազգային կառույցների հետ աշխատանքի մասին է, որի միջոցով նախ պետք է բացատրել Հայաստանի անհրաժեշտությունները, իրողությունից բխող օբյեկտիվ բարդությունները, ինչպես նաև ցրել որևէ կասկած Հայաստանի ներքին ժողովրդավարականության և իրավականության հաստատակամության առնչությամբ: Այդ իմաստով թերևս բավականին աշխույժ աշխատանք է պահանջվում Միացյալ Նահանգների ուղղությամբ, Եվրամիության ուղղությամբ, այդ թվում մասնավորապես օգտվելով նաև հանգամանքից, որ Եվրամիությունում նախագահում է Հայաստանի հետ բարեկամական առանձնահատուկ հարաբերություն ունեցող Ֆրանսիան:

Միաժամանակ, կարևոր ուղղություն է նաև ԵԱՀԿ-ն, այդ առումով էլ հաշվի առնելով Լեհաստանի հանգամանքը, որը ոչ միայն Եվրամիության կյանքում նկատելի քաղաքական դերակատարում ունեցող երկիր է, այլ 2022 թվականից ստանձնել է նաև ԵԱՀԿ նախագահությունը, և բացի այդ էլ աչքի է ընկնում ինչպես Հայաստանի հետ պետական հարաբերությունների ջերմությամբ, այդպես էլ ընդհուպ ժողովրդական մակարդակում պատմա-մշակութային խորը կապերով ու ընդհանրությամբ: Միաժամանակ, աշխատանքային անհրաժեշտության համատեքստում թերևս ևս մեկ անգամ ուշադրության է արժանի հանգամանքը, որ հունվարի 7-ին տեղի էր ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև: Խոշոր հաշվով, հարկ է թերևս արձանագրել՝ իրական քաղաքականության ռեժիմով գնահատելով խնդրի առարկան և իրադրությունը, որ Հայաստանի վարքագիծը խոշոր հաշվով ունի նաև կանխարգելիչ նկատառում՝ Հայաստանի ներքին կյանքում ժողովրդավարական և իրավական հեռանկարների հանդեպ արտաքին ագրեսիայի ավելորդ առիթներ ու «հիմքեր» չստեղծելը, հատկապես աշխարհաքաղաքական բազմավեկտոր դիմակայության չափազանց սուր այս փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում