Tuesday, 16 08 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին
Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր
«Կառավարության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական համակարգի ռեֆորմի» նախագիծը խիստ ակտուալ է
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. Զոհերի թիվը հասավ 8-ի
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
ԱԻՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել 23:00-ի դրությամբ
23:00
Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են F16-երի ձեռք բերման բանակցությունները
Ճանապարհային ոստիկանության մեկշաբաթյա ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է․ Հայկ Կոստանյան
«Սուրմալու»-ի դեպքը կարող է կրկնվել. Երևանը գնում է դեպի աղետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայրենի ժողովրդին զորակցություն է հայտնում «Սուրմալու»-ի դեպքի կապակցությամբ
«STARMUS»-ով ոգևորված են շատերը, բացի ՏՏ ոլորտից
Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել. Սերդար Քըլըչ
Ինչ-որ ուժեր հասկացել են՝ կեղծ ահազանգերը աշխատող են. պետությունը պետք է լուրջ զբաղվի
21:15
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է 90 օրով
Ներկա պահին չենք հաստատում լուրը, որ ողջ քաղաքացի կա․ Արմեն Փամբուխչյան
Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. աշխատակիցները կանխել են կրակի տարածումը
Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակների տակից ձայն են լսել
20:30
Եգիպտոսում եկեղեցու հրդեհը 41 մարդու կյանք է խլել
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
«Սուրմալու»-ում անհետ կորած կարող է համարվել 22 մարդ, որից 6-ը՝ Իրանի քաղաքացի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասի վերականգնման մասին: Դատախազության տարածած հաղորդագրությունը:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 23.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, հետագայում ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, 2012թ. հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման համապատասխան ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015թ. նոյեմբերի 6-ի հրամանով նախատեսված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում իրականացրել են ուղիղ կտրվածքի տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն պարզվել է, որ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից 2019թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար: Քարերից յուրաքանչյուրը վաճառվել է 160 ՀՀ դրամով՝ ապահովելով ընդհանուր շուրջ 89.000.000 ՀՀ դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնք միացվել են մայր գործին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նշված ՍՊ ընկերության տնօրեն Հ. Ա.-ին:

Նախաքննության ընթացքում դատախազության գործուն վերջինս ամբողջությամբ վերականգնել է ընդհանուր 15.642.318 ՀՀ դրամ գումար, որից 3.855.706 ՀՀ դրամը շրջակա միջավայրին պատճառված վնասն է, 11.286.612 ՀՀ դրամ գումարը՝ ընկերության կողմից պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, իսկ 500.000 ՀՀ դրամը՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվության համար պահանջվող պետական վճարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն առաջին անգամ է կատարում միջին ծանրության հանցանք, կամովին հատուցել է պատճառված վնասը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և աջակցել քննությանը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում