Tuesday, 16 08 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին
Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր
«Կառավարության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական համակարգի ռեֆորմի» նախագիծը խիստ ակտուալ է
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. Զոհերի թիվը հասավ 8-ի
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
ԱԻՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել 23:00-ի դրությամբ
23:00
Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են F16-երի ձեռք բերման բանակցությունները
Ճանապարհային ոստիկանության մեկշաբաթյա ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է․ Հայկ Կոստանյան
«Սուրմալու»-ի դեպքը կարող է կրկնվել. Երևանը գնում է դեպի աղետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայրենի ժողովրդին զորակցություն է հայտնում «Սուրմալու»-ի դեպքի կապակցությամբ
«STARMUS»-ով ոգևորված են շատերը, բացի ՏՏ ոլորտից
Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել. Սերդար Քըլըչ
Ինչ-որ ուժեր հասկացել են՝ կեղծ ահազանգերը աշխատող են. պետությունը պետք է լուրջ զբաղվի
21:15
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է 90 օրով
Ներկա պահին չենք հաստատում լուրը, որ ողջ քաղաքացի կա․ Արմեն Փամբուխչյան
Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. աշխատակիցները կանխել են կրակի տարածումը
Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակների տակից ձայն են լսել
20:30
Եգիպտոսում եկեղեցու հրդեհը 41 մարդու կյանք է խլել
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
«Սուրմալու»-ում անհետ կորած կարող է համարվել 22 մարդ, որից 6-ը՝ Իրանի քաղաքացի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Շշի Մելոյի սպանության փորձի գործով մեղադրյալներն արդարացվել են․ «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամբ շուրջ 2.5 տարի առաջ իրականացված սպանության գործով արդարացման դատական ակտ է կայացվել։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը և Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի և գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։

Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Հիշեցնենք, որ «Շշի Մելոյի» սպանության ենթադրյալ փորձը տեղի է ունեցել 2019թ օգոստոսի 2-ին՝ Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։
Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում