Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Նրանք մեզ չօգնեցին, հիմա ստանում են պատասխանը․ Ղազախստանում ակնհայտ է պանթուրքիստական ուժերի մասնակցությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, ղազախստանյան իրադարձություններին արձագանքել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այնտեղ ակտիվ մասնակցություն ունեն պանթուրքիստական ռադիկալ շրջանակները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք դուք, ինչքանո՞վ էր արդարացված  Հայաստանի որոշումը զորք ուղարկելու հետ կապված։

-Ճիշտ եք այդ իրադարձություններին անդրադարձել է  նաև Արցախի նախագահն՝ արդարացիորեն նշելով, որ ակնհայտ է այստեղ պանթուրքիստական ռադիկալ շրջանակների մասնակցությունը։ Եվ այո՛, մենք նույնիսկ տեսանք, որ Ղազախստանի ներկա ու նախկին ղեկավարները շնորհավորեցին Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ։ Բայց պետք է ռեալ նայենք աշխարհաքաղաքական իրողություններին։ Շատերն այսօր նշում են, թե այդ ահաբեկիչներն Աֆղանստանով են անցել այնտեղ, բայց ամենամոտիկ ուղին, որը նույնիսկ չի էլ վերահսկվում՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստանն է։ Եվ մենք հիմա տեսնում ենք այստեղից եկող բոլոր վտանգները։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ ահաբեկիչների կողմից, նույնն այսօր տեղի է ունենում Ղազախստանում։ Տեսեք Թուրքիայի իշխանությունների, Ադրբեջանի՝ իշխանություններին  մոտ կանգնած գործիչների հայտարարությունները։ Ճիշտ է՝ իրենք մեկնաբանություններ անելու այլ տարբերակ ունեն, մենք իրենցից այս հարցում պետք է սովորենք։ Պետությունը բացեիբաց չի արտահայտում իր  մոտեցումները, փոխարենը դա անում են պետության կողմից հովանավորվող տարբեր շրջանակներ ու այնտեղ հիստերիա է։ Իրենք այլ նպատակներ ունենք, նույնիսկ Ղազախստանի իրադարձությունները կապում են Արցախի հետ։ Լավ, սա մեզ համար չպե՞տք է օրինակ ծառայի, չպե՞տք է տեսնենք, որ Ղազախստանում պանթուրքիզմի սցենարներից մեկը պետք է զարգանար։ Պետք է հասկանանք, որ եթե Ղազախստանում ռադիկալ  ուժերը հասնեին հաջողության, դա կլիներ սարսափելի հարված մեր անվտանգությանը։ Մենք ի վերջո պետք է կայացած աշխարհաքաղաքական, գոնե պետական մտածելակերպ ունենանք։ Ամեն ինչ չէ, որ պետք է փողոցը  որոշի՝ ինչ-որ մարդիկ բղավեն ու չհասկանալով այլ շահեր սպասարկեն։ Ղազախստանում եթե տեռորիստները հասնեին իրենց նպատակին՝ դա կլիներ  պանթուրքիզմի հսկայական հարվածներից մեկը։ Առաջինը եղել է ընդդեմ Արցախի, դրանից հետո փաստորեն Կենտրոնական Ասիա են մտել, այն, ինչի մասին մենք միշտ ասում էինք։ Առնվազն պաշտոնական Ստեփանակերտը, ես ու շատ մարդիկ այդ մասին բազմիցս ասել ենք։Ղազախստանը տվյալ դեպքում ամենահարմար կետն էր, մեծ տարածք է, հարուստ օգտակար հանածոներով՝ գազ, նավթ, ուրան և այլն։ Համեմատաբար բաց է նույնիսկ Ռուսաստանի հետ սահմանը, որևէ սահմանակետ չկա։ Այսինքն էքսպանսիայի համար լավագույն տարբերակն է։ Ուզած-չուզած այդ քաոսը կտարածվեր Ռուսաստանի, Չինաստանի վրա, արդյոք դա մեզ համար լավ էր։ Իհարկե սարսափելի վատ է, մահացու վտանգ է, մենք ինչու՞ պետք է այս ամենը չհասկանանք։ Մենք հեռու պետք է լինենք արևմուտք-Ռուսաստան քննարկումներից, սա պանթուրքիզմի  քայլն էր։Ի՞նչ է, պետք է Թուրքիայի շահերը՞ սպասարկեինք։ Երբ տեսնում եմ՝ որոշ մարդիկ ինչպիսի մեկնաբանություններ են անում, սարսափում եմ։ Կա՛մ չեն հասկանում կա՛մ անտեսում են մեր շահերը։ Հետևաբար մենք իսկապես շատ ծանր վիճակում կհայտնվեինք, եթե պանթուրքիստները հասնեին հաջողության։

-Իսկ միգուցե՞ չեզոք դիրք ունենային, ինչպես որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները արցախյան պատերազմի ժամանակ, եթե չասենք նույնիսկ պրոադրբեջանական մոտեցում ունեին։

-Այո՛, նույնիսկ ավելի ադրբեջանամետ ու թուրքամետ եղան, բայց հիմա ստացան պատասխանը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք էլ պետք է մեր ազգային շահերն անտեսենք։ Պետք է հասկանանք, որ սուտ բարոյականություն խաղալը միայն  վնասում է մեզ։ Քննադատում են Ռուսաստանին նրանք, ովքեր կա՛մ չեն հասկանում աշխարհաքաղաքականությունն ինչ է, կա՛մ սպասարկում են այլ շահեր։ Երկուսն էլ չափազանց վտանգավոր է։ Որպեսզի ծանր վիճակից դուրս գանք, պետք է պրոֆեսիոնալիզմ ու հայրենասիրություն, ուրիշ տարբերակ չկա։ Ղազախստանում հնարավոր սցենարները տանելու էին պայթյունի, սարսափելի զարգացումների, անմիջապես ակզդեր մեզ վրա։ Ինչու՞ էին Ադրբեջանն ու Թուրքիան հիստերիայի մեջ, նրանց էլ գումարվում էին ինչ-որ հայեր, որոնք խոսում էին․․․ հասկանալի է , չէ՞ ինչէ  կատարվում։

-Կարծում եք, եթե վաղը մենք ՀԱՊԿ-ի կարիքն ունենանք, ա՞յլ արձագանք կլինի։

-Նախևառաջ անկախ ամեն ինչից մենք տեսնում ենք՝ չեն արել, հիմա ստանում են պատասխանը։ Դա չի նշանակում, որ մենք որևէ ձևով չպետք է միջամտենք, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ-ի նախագահություն է ստանձնել, ի՞նչ անեինք։ Հետո պետք է հասկանայինք, որ սա նաև մեզ համար էլ սարսափելի վտանգ, որովհետև նույն Ադրբեջանով են հիմնականում այդ գրոհայիններն անցել այնտեղ։ Սա ամենաուղիղ ու անվերահսկելի ճանապարհն էր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում