Ժնեւում սկսվում են ռուս-ամերիկյան կոնսուլտացիաները՝ նվիրված անվտանգության երաշխիքների հարցերին, հաղորդում Է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից:
Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորում են արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ժամանել Է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչություն, որտեղ կկայանա հանդիպումը:
Բանակցությունները ժամանակային շրջանակներ չունեն, ուստի բացառված չԷ, որ կողմերն այսօր ընդմիջումներ անեն:
Հանդիպման արդյունքների մասին հունվարի 10-ի երեկոյան լրագրողներին կպատմի Ռյաբկովը:
2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել Է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ պայմանագրի, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների շուրջ համաձայնագրի նախագծերը: