Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին:
Այս մասին, հայտնում է թուրքական normhaber.com-ը:
Միջազգային հետազոտական Gallup ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։
Ըստ տվյալների՝ Թուրքիայում հոռետեսության մակարդակը մեծապես աճել է երկրում առկա շարունակվող գնաճի ֆոնին: