Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ղազախստանի իրադարձությունների գլխավոր դասը

Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ շարունակում են հնչել տարբեր գնահատականներ և վերլուծություններ, այդ թվում այն հարցադրումների շրջանակում, որոնք առնչվում են հնարավոր արտաքին միջամտությանը կամ հենց արտաքին «նախաձեռնությանը»: Այդ կապակցությամբ վերլուծություններ դեռ կլինեն, միաժամանակ անկասկած է, որ, եթե անգամ ոչ հենց սկզբից, ապա առնվազն իրադարձությունների որոշակի պահից առկա է արտաքին դերակատարների թե բացահայտ, թե որոշակիորեն ստվերային միջամտության ու ներգործության իրողությունը: Եվ սա նաև հասկանալի է, եթե անգամ ընդունելի չէ պետական ինքնիշխանության ու ազգային արժանապատվության տեսանկյունից: Աշխարհը գտնվում է վերաբաժանումների, վերադասավորումների, աշխարհակարգի ձևավորման բարդագույն փուլում և խպոշոր կենտրոնները գտնվելով ուժեղ դիմակայության մեջ, միաժամանակ վարում են բավականին ինտենսիվ պրոքսի պատերազմներ թե ռազմական, թե քաղաքական բնույթի:

Հետևաբար, առանցքային ռեգիոնների և պետությունների տիրույթում որևէ այդօրինակ առիթ, որևէ այդօրինակ պատճառ անմիջականորեն դառնալու է նաև այդ խոշոր պայքարի կիզակետ, եթե չի բռնկվել հենց այդ պայքարի շրջանակում: Ըստ այդմ, Ղազախստանի իրադարձությունները հերթական անգամ տալիս են գլխավոր դասը՝ որևէ պետություն, անգամ հաստատուն կայունության տպավորություն թողնող, ինչպես Ղազախստանն էր, այդօրինակ ցնցումներից խուսափելու համար պետք է կառավարվի ոչ թե կոռուպցիոն ամբողջատիրական կլանային, այլ ժողովվրդավարական, մասնակցային, ներկայացուցչական սխեմայով: Դա է առավելագույնս նվազ խոցելիության գրավականը, դա է արտաքին միջամտության ռիսկից առավելագույնս խուսանավելու հնարավորությունը:

Հանրությունը պետք է ունենա ազատ խոսքի, հանրային դժգոհության և բողոքի ազատ արտահայտման և իշխանությունն ազատ և օրինական ընտրության միջոցով ձևավորելու հնարավորություն: Այդ պարագայում է, որ գրեթե զրոյացվում է իշխանությունից հանրային դժգոհությունը որևէ ավելի մեծ քաղաքական նկատառումներով օգտագործելու արտաքին վտանգը: Ահա, թե ինչու է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար կարևոր հասարակական համակեցության և պետական կառավարման այդ մոդելը: Այն իհարկե չի կարող լինել բացարձակ անվտանգ և անխոցելի, ինչպես որևէ մոդել, սակայն այն թերևս ամենաօպտիմալն է, որ կապահովի համեմատաբար փոքր պետությունների կայուն ճկունությունը: Ու այդ համատեքստում է նաև, որ չափազանց վտանգավոր և հակապետական է, եթե որևէ ուժ փորձում է ընտրությամբ ձևավորված լեգիտիմ իշխանությունը վիճարկել փողոցում, այլ ոչ պետական ինստիտուտներում: Տվյալ երևույթն է դառնում ժողովրդավարական ներկայացուցչական կարգի պայմաններում պետական կայունությունը ճեղքելու արտաքին հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում