Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապիտուլյացիա 7 րոպեում․ Մոուրինյոն մեղադրում է, իսկ Մխիթարյանը․․․

Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» Հռոմում, գերդրամատիկ պայքարում 3։4 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։ Հենց խաղասկզում Թեմի Աբրահամը բացեց հաշիվը, սակայն 7 րոպե անց Պաուլո Դիբալան խփեց պատասխան գոլը։ 48-րդ րոպեին «Ռոմայի» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 53-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին խփեց «Ռոմայի» երրորդ գոլը, սակայն 70-րդ րոպեին Մանուել Լոկատելլին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկու րոպե անց Դեյան Կուլուսևսկին հավասարեցրեց այն։ Արդեն 77-րդ րոպեին Մատիա Դե Շիլյոն խփեց թուրինյան թիմի չորրորդ գոլը։83-րդ րոպեին Մատեիս դե Լիխտը կարմիր քարտ ստացավ։ Վերջինիս ձեռքով խաղի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ դիպուկ իրացնել Պելեգրինին։ Ունենալով տարածքային խաղային շոշափելի առավելությունը, «Ռոման» ըստ էության տապալվեց։ Ընդունենք, որ սեփական հարկի տակ երկրորդ կեսում 3։1 հաշվով հաղթող թիմը ուղղակի իրավունք չուներ պարտվելու։ Ընդամենը 7 րոպեում խփելով երեք գոլ «Յուվենտուսը» կապիտուլյալցիայի ենթարկեց «Ռոմային»։

Վերջին իրական հնարավորություն ուներ փրկել խաղը և վաստակել գոնե մեկ միավոր, բայց․․․։ Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարվածի համար մեղադրել է իր ֆուտբոլիստներին։ «Ես չէի ցանկանա անհատապես քննադատել խաղացողներին, բայց ստիպված եմ դա անել։ 70 րոպե վերահսկում էինք խաղը, թիմը շատ լավ խաղաց՝ մեծ մոտիվացիայով։ Այնուամենայնիվ, տեղի ունեցավ հոգեբանական անկում։ 3:2 հաշիվն ցնցեց ինձ։ Ֆելիքսն արտասովոր խաղ ցուցադրեց, բայց հետո ես փոխարինեցի նրան, և խաղացողը, ով դուրս եկավ խաղադաշտ, սխալվեց հենց առաջին րոպեին: Ուժեղ մտածելակերպ ունեցող թիմում 3:2 հաշվի հետ խնդիրներ չպետք է լինեն։ Պետք է մնալ կենտրոնացած, բայց մեզ համար դա խնդիր է դարձել, քանի որ ի հայտ են եկել բարդույթներ, հոգեբանական թուլություններ և այլն»,- ասել է Պորտուգալացի մասնագետը։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով զիջել էր Ա սերիայի մեկ այլ ֆավորիտի՝ «Միլանին»։ Այս պարտությունից հետո Մոուրինյոն մեղադրելով մրցավարներին նշել էր նաև, որ «Ռոման» միջին կազմ ունի և ըստ էության չի կարող լուծել լուրջ խնդիրներ։

«Նույնիսկ 0:2-ի ժամանակ մենք մնացինք խաղի մեջ, բայց Ռիկ Կարսդորպի հեռացումից հետո ամեն ինչ ավարտվեց:Միաժամանակ ասեմ, որ մեր խաղը շատ թույլ էր։ Եթե նայեք առաջին երկու գոլերին, ապա դրանք խփվեցին, երբ մենք երկու անգամ գնդակ կորցրինք պարզ իրավիճակներում։ Մեր խաղի որակը միանշանակ լավը չէր։ Այսօր ինձ դուր չեկավ ոչ մրցավարի աշխատանքը, ոչ էլ իմ թիմի խաղը: Մրցավարի և նրա տեսաօգնականի աշխատանքը նույնպես որակից զուրկ էր։ Ես տեսա, որ Տեմի Աբրահամը ձեռքով շարժում կատարեց, բայց դա գնդակը կասեցնելու փորձ չէր: Եթե նման բանի համար տալիս ես 11 մետրանոց հարված, ապա պետք է նաև դրանք տաս Ձանիոլոյի և Իբանյեսի նկատմամբ խախտումների համար:Ես չեմ սիրում դա ասել, բայց պետք է ասեմ, որ ես չհասկացա, թե ինչ էին անում այսօր մրցավարն ու VAR-ը։Բայց ես չեմ ժխտի, որ մենք լավագույն ձևով չխաղացինք։ Մենք միջին կազմ ունենք, ուստի գնում ենք աղյուսակի մեջտեղում, որտեղ և այսօր «Ռոմայի» տեղն է: Շատ սխալներ թույլ տվեցինք, և դա ոչ թե մարտավարության, այլ անհատական որոշումների խնդիր էր։Անչափ վատ արդյունք է, քանի որ ոչ մի միավոր չվաստակեցինք։ Բայց ես հոգեպես պատրաստ կլինեմ հաջորդ խաղին՝ «Յուվենտուսի» հետ, երբ այս հարցազրույցն ավարտվի: Դժվար է լինելու»,- ասել էր Մոուրինյոն։ Երեկ համոզվեցին, որ «Ռոման» պատրաստ չէր նաև հոգեպես։

Մոուրինյոն ըստ էության մեղադրում է բոլորին չխոսելով մարզական սխալների և բացթողումների մասին։ Անդրադառնանք թերևս Հենրիխ Մխիթարյանին։ Մեր ֆուտբոլիստները երեկ լավագույններից էր խաղադաշտում և վստահաբար կարող ենք ասել, որ ցույց տվեց փայլուն խաղ։ Աբրահամի և Պելեգրինիի հետ հայ կիսապաշտպանը ստացել է ամենաբարձր գնահատականը «Ռոմայի» կազմում։ Երեկվա հանդիպումը կրկին ցույց տվեց, որ ժամանակն է, որպեսզի Մխիթարյանը շարունակի կարիերան ավելի ուժեղ և մարտունակ թիմում։ Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում