Thursday, 18 04 2024
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

Փաշինյանը շատ իմաստուն վարվեց. ռազմական փորձագետը՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում, որն, ըստ էության, կոլեկտիվ արձագանքման առաջին իրական գործողությունն է կազմակերպության պատմության մեջ, էապես կբարձրացնի ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող, ինչ-որ առումով վճռական դեր խաղաց այդ գործընթացում:

«Ըստ երևույթին, Փաշինյանը ինչ-որ չափով միտումնավոր է այդպիսի ակտիվ դեր խաղում հենց այն պատճառով, որ սրանից հետո համանման իրավիճակում արդեն շատ ավելի դժվար կլինի Հայաստանի խնդրանքը մերժելը: Այսինքն՝ տվյալ պարագայում նա շատ իմաստուն վարվեց: Դա շատ խելացի քայլ էր Փաշինյանի կողմից: Բայց նախ և առաջ նա, իհարկե, խորհրդակցել է ՀԱՊԿ առաջնորդների հետ», – մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ղազախստանում սկսված խաղաղապահ առաքելությունը ՀԱՊԿ երկրների զինված ուժերի առաջին ոչ ուսումնական համատեղ գործողությունն է կազմակերպության ողջ պատմության մեջ, և կարելի է արձանագրել, որ ՀԱՊԿ-ը վերջապես սկսեց աշխատել որպես հավաքական անվտանգության իրական մեխանիզմ:

«Սա շատ էապես կբարձրացնի ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը, եթե նա իրեն այդպես դրսևորեց», – նշեց ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին՝ ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ դրանք ի վերջո կավարտվեն խռովության ճնշմամբ: Ընդ որում, Խրամչիխինի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը մեծ դեր է խաղում այդ հարցում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկիր ուղարկված խաղաղապահ ուժերի զորակազմը մեծաթիվ չէ:

«Կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ ՀԱՊԿ-ը այնտեղ է: Իսկ դա նշանակում է, որ արդեն, ինչպես ասում են, փախչելու տեղ չկա: Եվ այդ ժամանակ ղազախական իրավապահ մարմիններն էլ ստիպված կլինեն աշխատել», – ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում տարվա առաջին օրերից՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում կան բազմաթիվ զոհեր: Իրավիճակը ծանր էր հատկապես նախկին մայրաքաղաք Ալմաթիում, որտեղ ցուցարարները գրավել էին նախագահի նստավայրը, քաղաքային վարչակազմի շենքը, Ազգային անվտանգության կոմիտեի վարչության, «Ղազախստան» և «Միր» հեռուստաընկերությունների մասնաճյուղերի շենքերը, ինչպես նաև օդանավակայանը: Նույնիսկ կառավարության հրաժարականը և հեղուկ գազի գների բարձրացման մասին որոշման չեղարկումը չհանդարտեցրին իրավիճակը, և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստիպված էր արտակարգ դրության ռեժիմ սահմանել Ղազախստանի ողջ տարածքում:

Հունվարի 5-ի երեկոյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին երկրում ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով: Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ ինքն անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»:

Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված է 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու:

ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության ապահովման նկատառումներով ստեղծված միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ներկայում կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021-2022 թթ. ժամանակահատվածում:

Ղազախստանի իրավապահ մարմինները նշված դեպքերից հետո ձերբակալել են զանգվածային անկարգությունների ավելի քան 4200 մասնակցի, այդ թվում՝ օտարերկրացիների: Ներքին գործերի նախարարությունը նաև հրապարակել է անկարգությունների ժամանակ զոհված 7 ոստիկանների անունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում