Friday, 31 03 2023
Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի ՄԻՊ-ի թեկնածության առաջադրմամբ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Ապրիլ 1-4
11:00
Դոնալդ Թրամփին 30 մեղադրանք է առաջադրվել
Ալավերդցի կինը գողության իմիտացիա է արել և հաղորդում տվել
Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում

2022-ը հռչակած է Սփյուռքի տարի, վերակազմակերպումը հրամայական է Հայաստանի ու Արցախի հզորացման համար

Սփյուռքի վերակազմակերպումը հրամայական է Հայաստանի ու Արցախի հզորացման համար: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում:

«ՍՓԻՒՌՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է՝ Ի ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԶՕՐԱՑՄԱՆ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։

Վեհափառ Հայրապետը հռչակագիրին մէջ կը նշէ, որ հայ ժողովուրդը կը դիմագրաւէ բազմազան մարտահրաւէրներ, իսկ Սփիւռք՝ աւելի, որովհետեւ հոն կը տիրեն անորոշութիւն, փոթորիկներու դէմ պայքարներ, ինքնութեան վերաբերեալ փնտռտուքներ, որոնք անյետաձգելի հրամայական կը դարձնեն Սփիւռքի վերակազմակերպումն ու վերակենսունակութիւնը։

Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ կ՚առնէ հայ ժողովուրդին սփիւռքացումի հանգրուանները՝ դիտել տալով, որ արտագաղթը մնայուն երեւոյթ եղած է հայոց պատմութեան մէջ՝ թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական պատճառներով։ Այս ծիրէն ներս Հայրապետը կ՚ընդգծէ, որ հայերը յաջողած են իրենց հաստատուած երկիրներուն մէջ գաղութներ յառաջացնել՝ ազգային, հոգեւոր եւ կրթական կառոյցներով, եւ չեն զլացած յարաբերութիւն հաստատելէ տուեալ երկրի բնակիչներուն հետ։

Ներկայիս, Սփիւռքը կը պարզէ աւանդական, սովետական ու հայաստանեան սփիւռքներու աններդաշնակ խառնուրդ վիճակ մը, ուր հայ ըլլալու արժեչափը յստակ գիծեր չունի։ Հայրապետը կը յայտնէ, որ թէեւ անցեալին իրենց էական դերակատարութիւնը ունեցած են աւանդական ազգային կառոյցները, սակայն այսօր ժամանակավրէպ ըլլալու վտանգին դիմաց կը գտնուին՝ իրենց գործելաոճով եւ ոչ-այժմէական օրակարգերով։ Այնուհետեւ Նորին Սրբութիւնը մանրամասն կ՚անդրադառնայ լեզուին, նոր սերունդը հայ ինքնութեան ազդակներու շուրջ պահելուն, ներ-գաղութային ու միջ-գաղութային յարաբերութիւններու անբաւարարութեան, հայակեդրոն մտածողութեան զարգացման հրամայականին, հայրենադարձութեան օրակարգին եւ ազգային ռազմավարութեան յառաջացման անհրաժեշտութեան։

Խօսելով Սփիւռքի վերակազմակերպման մարզերուն եւ գործընթացին մասին, Վեհափառ Հայրապետը կը նշէ, որ հռչակագրին մէջ մատնանշուած մտահոգութիւններն ու մարտահրաւէրները կը կարօտին խոր, իրատես ու համապարփակ քննարկման։ «Սփիւռքը ինքնավախճան իրականութիւն մը չէ. ան իր տեսլականը պէտք է միշտ սեւեռած պահէ Հայաստանի ուղղութեամբ, որ ողնասիւնը կը կազմէ հայ ազգի ներկային ու երաշխիքը՝ անոր ապագային» հաստատումով, Հայրապետը կը կարեւորէ նոր ժամանակներու ու մարտահրաւէրներու համահունչ ռազմավարութեան ձեռնարկման, որուն մղիչ ոյժը պէտք է դառնայ Սփիւռքին պարզած ներկայ գոյավիճակին իրապաշտ արժեւորումը եւ ապա ծրագրումը։ Առ այդ, Հայրապետը կը թելադրէ թեմական եւ համայնքային կառոյցներուն բարեկարգումներ եւ իրար միջեւ ներդաշնակ գործակցութիւններ իրականացնել։ Այս աշխատանքին համար ան կ՚առաջարկէ մթնոլորտի պատրաստութիւն, նախաձեռնութիւն եւ վերջապէս ծրագիրներու գործադրում։

Հայրապետը հռչակագիրը կ՚եզրափակէ ըսելով. «Հաւատարիմ իր անցեալին, հայ ժողովուրդը կոչուած է ինքզինք յարատեւօրէն վերարժեւորման ու վերանորոգման ենթարկելու՝ համահունչ փոխուող ժամանակներուն, պայմաններուն ու մարտահրաւէրներուն։ Ա՛յս տեսլականով ու յանձնառութեամբ Սփիւռքը պէտք է վերակազմակերպէ ու վերաշնչաւորէ ինքզինք։ Սփիւռքը իր ներկայ վիճակին թողուլ, կը նշանակէ անոր ինքնամաշումը արագացնել։ Սփիւռքի վերակազմակերպումը՝ անոր հզօրացումն է, իսկ Սփիւռքի հզօրացումը Հայաստանին ու Արցախին հզօրացումն է. եւ սա համազգային առաջնահերթութիւն է ու մարտահրաւէր։ Հարկ է անյապաղ լծուիլ աշխատանքի»։

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու բոլոր եկեղեցիներէն ներս պիտի ընթերցուի Հայրապետական հռչակագիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում