Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում՝ Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։
Ներկայում, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։
«Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրեցին դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնեցին, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։