Thursday, 30 03 2023
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան, գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են այդ երկրի իրավիճակը

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության համակարգման, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և ծավալման, ՀԱՊԿ-ի մարմինների որոշումների իրականացման վերահսկողության, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխգործակցության համար Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել օպերատիվ խումբ՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ», – ասել են կազմակերպությունում:

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները: Այս մասին ևս հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։

«2022 թվականի հունվարի 9-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ընդհանուր ղեկավարությամբ, տեսակոնֆերանսային կապի ռեժիմով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել են կազմակերպությունում:

Խորհրդակցությանը նշվել է, որ ՀԱՊԿ բոլոր պետությունները պետության ղեկավարի խնդրանքով օպերատիվ կերպով զորակազմ են ուղարկել Ղազախստան: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Միացյալ շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում