Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով

Ժնևում անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր արդեն Ժնևում վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ մեր դիվանագետներով և զինվորականներով, որոնց մոտ հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության խնդիրների շուրջ ամերիկացիների հետ բանակցությունների նեղ կազմի առաջին փուլը։ Վաղը այդ աշխատանքը կշարունակվի արդեն լայն ձևաչափով։ Համապատասխանաբար, երկու օր՝ հունվարի 9-ը և 10-ը, նրանք կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։

Ռուսաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների գծով բանակցությունների Ժնև է ժամանել աշխատանքային տրամադրվածությամբ և կոնկրետ հարցերով զբաղվելու ցանկությամբ, հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Կարևորն այն է, որ մենք ունենք աշխատանքային տրամադրություն, աշխատանքային տրամադրվածություն, իրողությունների ըմբռնում և անվտանգության կոնկրետ հարցերով իսկապես զբաղվելու ցանկություն,- նշել է դիվանագետը: – Դա կլինի ռուս մասնագետների զրույցը ամերիկացի գործընկերների հետ, իսկ թե իրենց ում տեղը կդնեն կամ ում դերում իրենց կդրսևորեն ամերիկացիները, կտեսնենք։ Մեր մասնագետներն այնտեղ են գնացել կոնկրետ աշխատանքին մասնակցելու ցանկությամբ»։

Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ առաջիկա բանակցություններին գնում է «իրատեսության, այլ ոչ թե լավատեսության զգացումով»: Զախարովան իր հերթին ամերիկյան կողմին խորհուրդ է տվել ինչ-որ կերպ բարձրացնել իրենց տրամադրությունը։

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները: Ռուսական դիվանագիտական գերատեսչության կողմից այն գլխավորում է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում կայացած հանդիպմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում