ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 4-ից 8-ն ստացել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգներ են ստացվել Երևանում և Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բռնկված հրդեհների մասին։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: