ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը, նախնական տվյալներով, նախատեսված է հունվարի 10-ին։ Այս մասին Spuntik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ թեման լինելու է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահ, կազմակերպում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։