Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմանում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին: Դեպքի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։