Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պատկերացնենք ՀԱՊԿ հարցի քննարկում խորհրդարանում

Ղազախստանի և ՀԱՊԿ վերաբերյալ Հայաստանի որոշումների առնչությամբ հանրային դիտարկումներում հիշատակվում էր այն, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում հայկական ստորաբաժանման ընդգրկման հարցը պետք է որոշվեր խորհրդարանի քննարկման արդյունքում: Այդ առնչությամբ ինչ տրամաբանությամբ է գործել կառավարությունն ու ինչպես, թերևս պետք է բացատրվի հանրությանը, սակայն բարձրաձայնվող հարցադրումների համատեքստում դիտարկենք ընդհանրապես ավելի լայն իրողություն:

Հայաստանում խնդրի առարկայի վերաբերյալ գնահատականներում ու մեկնաբանություններում խիստ հազվադեպ էին թե կողմ, թե դեմ դիրքորոշումների քաղաքականապես փաստարկված, բովանդակային դրսևորումները: Սրա պատճառները տարբեր են, սակայն հավաքական իմաստով հանգում են Հայաստանի համար «աքիլլեսյան գարշապարի» վերածված խնդրի՝ քաղաքական մտքի բացակայություն, քաղաքական մտքի իմիտացիոն դրսևորումների առատություն, քաղաքական ինստիտուտների գերակշռող մասի ձևային բնույթ, քաղաքական կաղապարների, մակերևութային միֆերի, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գործընթացների և իրողությունների խորքային գնահատման ինստիտուցիոնալ և ավանդութային դպրոցների բացակայություն:

Հետևանքն այն է, որ Հայաստանի համար լրջագույն քաղաքական և ռազմա-քաղաքական իրողությունների առնչությամբ հասարակական-քաղաքական արձագանքների գերակշռող մասը թելադրվում են այս կամ այն պատճառից բխող անձնավորված մղումներից կամ քաղաքական ու քաղաքացիական դեկլարացիաներից, սկզբունքորեն հեռու մնալով բուն քաղաքական խնդիրներից ու հանգամանքներից: Այդ տեսանկյունից, օրինակ, դիտարկելով հենց Հայաստանի խորհրդարանի հանգամանքը, փորձենք հիշել՝ քանի՞ անգամ է անցնող ամիսների ընթացքում Հայաստանի խորհրդարանը դրսևորել քաղաքական լուրջ քննարկումների հակվածություն: Հայաստանի դեմ օգտագործվող արտաքին և անգամ թշնամական նարատիվների խորհրդարանական շրջանառության լուրջ տրամադրվածություն դրսևորվել է, խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե այլ բանով մտադիր էլ չէ զբաղվել, գոնե առայժմ թերևս չի էլ զբաղվել: Իսկ ահա Հայաստանի անվտանգային լուրջ, բովանդակային ուղենիշներ շոշափելն ու պատասխանատու կերպով դրանք քննարկման բերելը, Հայաստանի խորհրդարանի համար խորք երևույթ է: Ըստ այդմ, արհեստական են թվում դիտարկումները, թե Հայաստանում պետք էր հարցի վերաբերյալ խորհրդարանական քննարկում: Բացի հերթական անորակ աղմուկ-աղաղակից, խորհրդարանում չէր լինելու որևէ այլ պատկեր: Սակայն, կրկնենք, սա ընդհանուր հասարակական-քաղաքական «շրիշակի» հետևանք է, հետևաբար լուծումները բոլորովին խորհրդարանում չեն, ու գուցե նույնիսկ հասարակական-քաղաքական կյանքի ցուցանակային մակերևույթին չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում