Thursday, 19 09 2024
Արցախում էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունեցել. ՀՀ-ն պետք է վերականգնի արդարությունը
Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան
Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ը
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր
Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ

Կառավարության որոշումը արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակն ու հետագա զարգացումները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխաել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Կառավարության որոշումը՝ Ղազախստան ուղարկվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում նաև հայ զինծառայողներին ընդգրկելու մասին։ Ինչքանո՞վ է  այս որոշումն արդարացված՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի վերաբերմունքը, երբ մեր տարածք ներխուժեցին ադրբեջանական Զինված ուժեր։ Չե՞ք կարծում, որ այս որոշումով վտանգվում է Հայաստանի ժողովրդավարության ապագան ու միջազգային հեղինակությունը։ նաև կորցրեց մանևրելու հնարավորությունը՝ միանալով ավտորիտար պետություններին։ Չե՞ք կարծում, որ սա հնարավորություն էր ՀԱՊԿ-ի  սնանկությունն  վերջնականապես  ջրի երես հանելու և դուրս գալու այդ կառույցից։

Այդքան էլ համաձայն չեմ գնահատականներին, որ այս քայլով ՀՀ-ն միացավ ավտորիտար պետություններին, քանի որ մի անգամ չէ, որ ՀԱՊԿ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ուղարկվող խաղաղապահ ուժերը չեն ներառվելու ցուցարարներ ցրելու գործողություններին և գնում են միայն երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները պաշտպանելու։ Հայաստանի կառավարության որոշումը արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ցույց կտան ժամանակը ու Ղազախստանում իրավիճակի հետագա զարգացումները, բայց այս պահին, կարծում եմ, նման որոշման կայացումն այլընտրանք չուներ, կամ ուրիշ կերպ ասած, այլընտրանքը կարող էր ավելի ծանր լինել մեզ համար։ Վստահ եմ՝ ՀՀ կառավարությունը կարող էր գնալ «նեղացկոտ տղա խաղալու ճանապարհով» և տուրք տալով հանրության մի մասի պահանջներին՝ կայացներ նրանց համար ականջահաճո որոշում և վետո դներ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների որոշմանը՝ անտեսելով  մեր պետական շահը և կասկածի տակ դնելով բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունեցող երկրի հետագա ճակատագիրը։ Կարճ ասած, կարծում եմ՝ ՀԱՊԿ կազմում այս կոնտեքստով խաղաղապահներ ուղարկելու որոշումը բխում է   ՀՀ պետական շահերից։

Ինչո՞վ եք պայմանավորում Ռուսաստանի և մեր նախագահության ներքո գտնվող ՀԱՊԿ-ի արագ և դրական արձագանքը այն դեպքում, երբ 2021-ի մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ուժերին մեր տարածքից դուրս մղելու կոչերը մեղմ ասած, անտեսվեցին և անպատասխան մնացին։ Մեր նախագահության գործոնը ի՞նչ դեր ունի։ Հիմնավոր համարու՞մ եք ԱԽ քարտուղար Ա.Գրիգորյանի պնդոմը:

-Չեմ կարծում, որ մեր նախագահության գործոնը կարող է դեր ունեցած լինի Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու որոշման մեջ, քանի որ ամենաքիչը «թուրքական աշխարհի» հետ սերտ կապեր ունեցող Ղազախստանը պիտի շահագրգռված լիներ Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ-ին դիմելու,հակառակը՝ մեկ  անգամ չէ, որ վերջինս իր հավատարմությունն է ցույց տվել մեր հակառակորդ Ադրբեջանին։ Չմոռանանք, որ Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ևս տարակուսանք հայտնեց, որ Ղազախստանը դիմել է մի  կառույցի օժանդակության,որը նախագահում է ՀՀ-ն ։ Ուստի, իմ կարծիքով, եթե Ղազախստանը գնացել է ՀԱՊԿ-ին դիմելու քայլին,նշանակում է ՝ երկրի ներքին կայունությունն ապահովելու համար իրոք եղել է դրա անհրաժեշտությունը։ Ինչքան էլ խոսենք ՀՀ-ի նախագահության մասին, չպետք է անտեսենք ՀԱՊԿ-ում զգալի դերակատարում ունեցող միջուկային գերտերություն ՌԴ-ի գործոնը, որի ունեցած հստակ դիրքորոշումով էր պայմանավորված ՀԱՊԿ-ի կողմից արագ արձագանքումը։

-ԱՄՆ-ի իշխանությունները  ուսումնասիրում են ՀԱՊԿ կազմում հայկական զորախմբի ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ «Կրակ բացել առանց  զգուշացման» հրամանի կատարման մեջ հնարավոր մասնակցությունը, ինչի մասին արդեն փոխանցվել է Վաշինգտոնում հայկական դիվանագիտական ներկայացուցչությանը: Այսինքն՝ Վաշինգտոնը նախանձախնդիր է՝ պարզելու՝ Ղազախստանում  հայկական զորախումբը ստրատեգիական օբյեկտների պահպանությամբ է զբաղվելո՞ւ, թե՞ այլ բնույթի գործողություններ է իրականացնելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի այլ երկրների արձագանքը և ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար։

-Ձեր կողմից մեջբերված հայտարարությունը, ինչպես նաև Արևմուտքից հնչող մյուս հայտարարությունները վկայում են, որ այնտեղ դեռևս չեն հասկանում՝ իրականում ինչ է տեղի ունենում Ղազախստանում և այդ պատճառով խուսափում են կոշտ գնահատականներ հնչեցնելուց և բավարարվում են անհասցե հայտարարություններ անելով։ Բացի այդ՝ նրանք այս պահին չունեն ապացույց կամ որևէ արձանագրում, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ներառված են ցուցարարների դեմ իրականացվող գործողություններում։ Ակնհայտ է Արևմուտքի դիրքորոշման տարբերությունը 2020 թվականին Բելառուսում տեղի ունեցած ցույցերի և այս տարվա ղազախական ցույցերի, արյունալից բախումների հանդեպ, ի տարբերություն որի՝ այն ժամանակ նրանց դիրքորոշումը հստակ էր և հասցեական: Մեզ համար ձեռնտու է իրավիճակի արագ հանգուցալուծումը և իրերի այն դասավորվածությունը, որն ունենք այս պահին. այսինքն՝ խաղաղապահները զբաղվեն միայն այն գործառույթներով, որի համար մեկնել են Ղազախստան։ Եթե ամեն ինչ շարունակվի այս սցենարով, չեմ կարծում, որ ԱՄՆ-ից կամ Արևմուտքից կարող են ՀՀ-ի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցվել, քանի որ ՀՀ-ն պարզապես կատարում է իր ռազմավարական պարտավորությունները, ոչինչ ավելին։ Չմոռանանք, որ ՀՀ-ն տարիներ շարունակ տարբեր երկրներում իրականցրել է խաղաղապահ առաքելություն և նաև այն, որ ՀՀ-ն՝ Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում ունի ամենաքիչ մասնակցությունը՝ ընդամենը 100 անձ, այն պարագայում, երբ ռուսական զորախումբը կազմված է 3000 զինծառայողից։

-Ըստ Ձեզ՝Ղազախստանում գազի թանկացման պատճառով սկիզբ առած զանգվածային բողոքի ալիքի վերաճումը քաղաքացիական  արյունալից բախման  ի՞նչ արտաքին և ներքին գործոնների ազդեցություն է կրում։ Ղազախստանի նախագահ Տոկաևը դա համարում է արտաքին ուժերի կողմից հրահրվող ահաբեկչություն իր պետության դեմ։ Ձեր կարծիքով ի՞նչ արտաքին ուժերի մասին է խոսքը և ի՞նչ հանգուցալուծում կունենա այս պայթունավտանգ իրավիճակը։

-Առկա ինֆորմացիոն պակասը, ինչպես նաև ստացվող կցկտուր տեղեկությունները դժվարացնում են իրական պատկերացում կազմել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց,այնուամենայնիվ, տարբեր խողովակներով ինֆորմացիոն դաշտ են սպրդած որոշ տեղեկություններ ստեղծում են տպավորություն, որ  Ղազախստանում տեղի ունեցողն ունի արտաքին ուղղորդում, ավելի հավանական է համավում Թուրքիայի կողմից։ Եթե հաստատվի այս գործողություններում արտաքին՝ մասնավորապես Թուրքիայի մասնակցությունը,ապա ՀՀ-ի որոշումը կդառնա ավելի քան հիմնավորված։

Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար այս որոշումը ապագայում։

-Բացասական հետևանքների առումով նշեմ, որ հիմնական խնդիրը կարող է առաջանալ ՀՀ-ի ժողովրդավարական իմիջի տեսանկյունից, բայց  միայն այն պարագայում, երբ ինչ-ինչ պատճառներով որոշ արտաքին շրջանակների հաջողվի ՀԱՊԿ զորախմբին ներառել ցուցարարների հետ իրականացվող գործողություններում՝ սադրելով տարբեր բախումներ։ Այս պահին, սակայն, նման տարբերակի հավանականությունը գնահատում եմ բավականին ցածր, ուստի այն դիտարկում եմ որպես զուտ տեսական վարկած։ Իսկ դրական առումով ակնկալիքներն ավելի շատ են։ Նախ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նախագահությամբ  տեղի ունեցող գործընթացներում զգալիորեն մեծացել է ՀՀ-ի կշիռը: Թեկուզ սիմվոլիկ կերպով, բայց շատ որոշումներում հենց Հայաստանի անունն է շոշափվում, և եթե խաղաղապահ առաքելությունը հաջողվի, պատերազմից թուլացած Հայաստանը կարող է որոշ պտուղներ քաղել դրանից։ Երկրորդը ու ամենակարևորն այն է, որ հենց Հայաստանի նախագահության օրոք կյանքի կոչվեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ֆորմատը: Ըստ այդմ, եթե հանկարծ  ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու կարիք ունենանք, մասնավորապես սահմանային լարվածություն, ինչի հնարավորությունը շատ բարձր է, կարծում եմ՝ այս անգամ արդեն Հայաստանին կհաջողվի ՀԱՊԿ-ին «տեղից շարժել»։ Մյուս կողմից՝ նույն Ղազախստանը, որը նախկինում մշտապես չեզոք կամ էլ ոչ հայամետ դիրքորոշում է ցուցաբերել հայ-ադրբեջանական հարցերում, կարծում եմ՝ բացի ռազմավարական պարտավորություններից  այլևս  մեր առաջ  ունի նաև բարոյական պարտք ու չի կարողանա հրաժարվել Հայաստանին  օգնություն ցուցաբերելուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում