Sunday, 15 09 2024
14:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ

Ղազախստանից առաջ և հատկապես հետո. Հայաստանի կարևոր անելիքը

Չի բացառվում, որ Ղազախստանում ծավալվող զարգացումները շարունակվեն։ Այդ դեպքում անկասկած է, որ դրանք ունենալու են ոչ միայն ներքին, այլև արտաքին, միջազգային լուրջ ազդեցություն:

Առավել ևս, որ խիստ ուշագրավ է Ղազախստանում բռնկված ալիքի զուգահեռականությունը առաջիկա օրերին սպասվող ռուս-ամերիկա, ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափի բանակցությունների հետ, որտեղ քննարկվելու են անվտանգային երաշխիքների հարցեր և որոնք ուղեկցվում են գրեթե վերջնագրային հռետորաբանությամբ երկու կողմից էլ: Ահա այդ ֆոնին հանկարծ բռնկում է տեղի ունենում Ղազախստանում: Այն կարող է լինել երկրորդ ճակատ Ռուսաստանի թիկունքից, չի բացառվում իհարկե նաև Ռուսաստանի բացած երկրորդ ճակատի հանգամանքը, թեև այդ առումով այնքան էլ պարզ չէ, թե Մոսկվային ինչին էր պետք անկայունությունը Ղազախստանում՝ ԱՄՆ-ի հետ որոշիչ բանակցությանը զուգահեռ: Հնարավոր է իհարկե, որ Ռուսաստանը կարող է այդպիսով շանտաժի ենթարկել Ղազախստանի կառավարությանը՝ թիկունքում անակնկալներ չունենալու համար: Իհարկե հնարավոր է դիտարկել ամենատարբեր վարկածններ, քանի որ մենք հասկանալիորեն չունենք ստույգ եզրակացությունների համար բավարար տեղեկատվություն:

Ղազախական դժգոհությունը կարող է լինել քաղաքական ամենատարբեր կայծերի առիթ: Այդ թվում նաև Թոււրքիայից, որի համար ռուս-ամերիկյան, կամ Արևմուտք-Ռուսաստան անվտանգային բանակցությունը կարող է դիտվել ռիսկ, քանի որ պայմանավորվածության պարագայում ԱՄՆ-ը ու ՌԴ-ն կարող են նվազեցնել Թուրքիայի մանևրի հնարավորությունը: Ըստ այդմ, Անկարան կարող է օգտագործել իր ազդեցությունը թյուրքալեզու երկրներում, այդ թվում Ղազախստանում՝ մասնավորապես Ռուսաստանի հանդեպ ճնշման համար: Բոլոր դեպքերում անկասկած է, որ Ղազախստանը ևս դառնում է աշխարհաքաղաքական «վառոդի» տակառ, առավել ևս Չինաստանի հարևանությամբ, ըստ այդմ իրադարձությունները այդ երկրում կարող են ունենալ բավականին անկանխատեսելի զարգացում:

Ղազախստանի իրադարձություններն ու դրանց համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումը, որ ցավալիորեն բաժին հասավ Հայաստանի նախագահության շրջանին, վերստին սրում են այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը, հատկապես ժողովրդավարությունն առաջնահերթություն հռչակելու պարագայում: Գաղտնիք չէ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է թերևս մի պատճառով՝ հակառակը սուր դժգոհություն կառաջացներ Ռուսաստանում: Եվ Հայաստանը թերևս հենց այդ պատճառով էլ շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ:

Մյուս կողմից սակայն, Հայաստանը այդ անդամությամբ պարբերաբար բախվում է թե՛ քաղաքական, թե՛ անգամ քաղաքակրթական տարբեր տրամաչափի խնդիրների, որոնցից մեկն էլ հենց ղազախական պատմությունն է: Սրանով հանդերձ, անկասկած է նաև, որ ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարության արդիականությունը այդուհանդերձ չի ենթադրում արագ օպտիմալ լուծումներ: Հայաստանն այսօր օբյեկտիվորեն չունի այդպիսիք: Դրանց հասնելու համար պահանջվում է լուծել մի շարք ներքին ու արտաքին այլ հարցեր: Ավելին, անգամ դրանք բավական չեն, քանի որ շատ կարևոր է լինելու աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական միջավայրն ու իհարկե Ռուսաստանի հանգամանքը: Ըստ այդմ, Երևանի համար այդ հարցը բավականին բարդ, բազմաշերտ մշակումների առարկա է, որով պետք է զբաղվեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ինստիտուտները՝ կուսակցություններ, փորձագիտական, ուղեղային կենտրոններ:

ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու հարցը միայն առերևույթ կարող է լինել մեկ քայլի կոմբինացիա: Իրականում այն բավականին բարդ և բազմաշերտ ճանապարհային քարտեզի հարց է, որի ձևավորումը պետք է լինի հայաստանյան քաղաքական արդիական մտքի ձևավորման գործընթացի էական կողմնորոշիչներից մեկը: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ պարագայում Հայաստանն այլևս գործ ունի ոչ թե քաղաքական որոշման, այլ քաղաքական հայեցակարգային շրջանակի հետ: Ըստ այդմ, ՀԱՊԿ վերաբերյալ որոշումներ մշակելու համար հարկավոր է մշակել ուղենշային հայեցակարգեր: Հայաստանում կա՞ն դրանով զբաղվող պետական և ոչ պետական ինստիտուցիոնալ միջավայրեր: Այ սա է հարցերի հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում