Wednesday, 29 03 2023
Այսօր կբացվի Ադրբեջանի դեսպանատունը Իսրայելում
Ծեծվողների մեջ են եղել ՊՆ ՌՈ ծառայողներ, Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետը
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական». ՌԴ ԱԳՆ փոխնախարար
13:55
ԵՄ-ին Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի անդամակցելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհված զինվորի ծնող
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է
15 զինծառայողների մահվան գործով կա էական հակասություն, փաստական տվյալներ ունենք․ Նորիկյան
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023

ՀԱՊԿ անպատասխանատվությունն ու Հայաստանի պատասխանատվությունը

Հայաստանն առաջին անգամ աշխատեցրել է ՀԱՊԿ մեխանիզմը, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրային հեռուստաըներության եթերում անդրադառնալով ՀԱՊԿ նախպագահող Հայաստանի որոշմանը: ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը գործել է դաշինքի պատասխանատու անդամի տրամաբանության շրջանակում: Հայաստանն իհարկե պատասխանատու անդամ է և այստեղ չկա որևէ կասկած, ընդ որում ոչ թե այսօր չկա՝ Ղազախստանի առնչությամբ գործողությունների համատեքստում, այլ չի եղել թերևս երբևէ: Ավելին, Հայաստանը թերևս եղել է ՀԱՊԿ միակ լիարժեք պատասխանատու անդամը, իսկ ահա մյուս անդամներն առնվազն Հայաստանի հանդեպ նվազագույնը տասնամյակից ավելի իրենց պահել են խիստ անպատասխանատու: Այս իրողություններն իհարկե ունեն խորքային քաղաքական, ռազմա-քաղաքական պատճառներ, ու որքան էլ տարօրինակ հնչի՝ զգալիորեն նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև ՀԱՊԿ երևույթը, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել բազմիցս, իրականում դաշինք չէ, այլ ընդամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության, աշխարհաքաղաքական ազդեցության և ռազմավարության համակարգի գործիք, տարր:

Ահա այս իրողության պայմաններում, անկասկած չափազանցություն է դիտարկել, թե Հայաստանն է աշխատեցրել ՀԱՊԿ մեխանիզմը: Ֆորմալ առումով իհարկե դա այդպես է, սակայն դե ֆակտո քաղաքական իրողության առումով այդ մեխանիզմը աշխատում կամ խափանվում է՝ չի աշխատում ՌԴ կամքով կամ շահագրգռությամբ: Իհարկե պետք չէ պատկերացնել այսպես ասած մեխանիկական գործողությամբ կամ ձեռքի շարժումով գործի դնելու կամ չդնելու իրավիճակ, ի վերջո քաղաքական կոնսուլտացիաները ամբողջությամբ բուտաֆորիա չեն, այդուհանդերձ լայն իմաստով առանցքայինը ՌԴ շահագրգռությունն է, անհրաժեշտության աստիճանը, ըստ որի էլ Մոսկվան հասնում է մյուս անդամների ցանկալի վարքագծի շուրջ համաձայնության:

Ահա այդ պատճառով, երբ Ղազախստանում իրավիճակը պահանջում է՝ ՀԱՊԿ-ը աշխատում է, իսկ երբ հայ-ադրբեջանական սահմանի առնչությամբ պահանջում է ՀԱՊԿ արձագանք, այն բացակայում է, որովհետև Ռուսաստանի ռազմա-քաղաքական հետաքրքրությունները չեն ենթադրում հակադրություն, այն էլ բաց հակադրություն Ադրբեջանի հետ: Սա մի կողմից պարզ, մյուս կողմից իհարկե բարդ իրավիճակ է, որում է նաև Հայաստանը՝ ընդ որում տարիների, տասնամյակների իրողությունների բերումով, ինչը այսօր փոխելը գործնականում անհնար է դե ֆակտո քաղաքական ռեժիմում: Միաժամանակ իհարկե դե ֆակտո անհնարինության շարքից է Հայաստանից «հայելային» արձագանք սպասելը կամ դիտարկելը՝ եթե դուք լռում եք հայկական հարցերում, մենք էլ կլռենք այն հարցերում, որոնք հետաքրքրում են ձեզ: Եթե Հայաստանը անգամ համեմատելի քաղաքական կշռային հարաբերակցության մեջ լիներ ՌԴ հետ, ապա այդ վարքագիծը գուցե և կլիներ դիտարկելի, սակայն այս պարագայում այդօրինակ դիրքավորումը նշանակելու էր պարզապես խանգարել Ռուսաստանին լուծել Ղազախստանում իր համար բավականին վտանգավոր սցենարով զարգացող ռեբուսը: Հայաստանը ունե՞ր ներկայիս ռեգիոնալ քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նման արկածախնդրության գնալու իրավունք, հատկապես նկատի ունենալով այն, որ այդ վարքագիծը նշանակելու էր արգելակել Ռուսաստանի գործողությունները և այդպիսով ժամանակ շահել Թուրքիայի համար:

Իրավիճակը անկասկած մեղմ ասած հաճելիներից կամ հարմարավետներից չէ, սակայն միաժամանակ բավականին պարզ է գնահատման առնվազն հիմնական ելակետերի տեսանկյունից: Հետևաբար, մի կողմում անշուշտ ՀԱՊԿ ոչ դաշնակցային միջավայրի շարունակվող խնդիրն է, մյուս կողմում սակայն կոնկրետ փոքր-ռեգիոնալ և մեծ-ռեգիոնալ մասշտաբներում հատվող շահեր ու ռազմավարություններ, որտեղ Հայաստանից պահանջվում էր զբաղվել Ղազախստանով, ընդ որում ոչ միայն լոկ այն պատճառով, որ պետք է չխանգարել Ռուսաստանին, այլ որովհետև այս դեպքում բավականին շոշափելի էր Մոսկվայի հետ Հայաստանի ընդհանուր հետաքրքրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում