Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Ղազախական զարգացումների ներհայաստանյան ջրհեղեղը

Ղազախական զարգացումները բավականին բարդ դրության առաջ են կանգնեցրել Հայաստանը: Հայաստանի շուրջ քաղաքականն, անվտանգային իրադարձությունները և օրակարգերը ծավալվում են գրեթե «գերձայնային» արագությամբ, երբ մի իրադարձությանը և դրա համատեքստում ծավալվող զարգացումներին հաջորդում է մյուսը: Այս իրադրությունը Հայաստանից պահանջում է մեծագույն ջանք, դիվանագիտական հմտություն, իմաստնություն, իրավիճակն ու երևույթները գնահատելու ինստիտուցիոնալ կարողություններ: Եվ սա մի պարագայում, երբ հենց այդ՝ ինստիտուցիոնալ կարողությունների հանգամանքն է Հայաստանի անցնող մոտ երեք տասնամյակի գլխավոր խնդիրներից մեկը:

Եթե անկախության առաջին տարիներին այդ խնդրի լուծմանն ուղղված մեծ ջանք չէր կարող գործադրվել օբյեկտիվ մի շարք պատճառներով՝ պատերազմից մինչև տնտեսական լրջագույն սղություն, ապա հետագա տարիներին կար բարենպաստ միջավայր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար: Սա ներառում է ոչ միայն պետական կառավարումը, այլ գործնականում հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր մակարդակները, թե քաղաքական, թե քաղաքացիական, ոչ կառավարական, թե մեդիա-փորձագիտական:

Այսօր, երբ խոսվում է Հայաստանի արտաքին քաղաքական ճկունության, դիմադրունակության և դիվերսիֆիկացիայի մասին, թերևս պետք է համարժեք ուշադրության արժանանա այդ խնդրի ինստիտուցիոնալ լուծման հանգամանքը: Դրան պետք է առաջին հերթին ձգտի նպաստել այն քաղաքական մեծամասնությունը, որը կառավարում է և որի վրա է պետության անվտանգության և արտաքին քաղաքական, ներքին քաղաքական արդյունավետության առաջնային պատասխանատվությունը: Մյուս կողմից սակայն, տարբեր մակարդակներում ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնմանը նպաստելը պետք է լինի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ միավորների պատասխանատվությունը ևս, եթե իհարկե նրանց ռազմավարական նպատակը լոկ քաղաքական իրավիճակի վրա համացանցային հավանությունների հաշվապահությունը ճոխացնելը չէ, այլ Հայաստանի քաղաքական կյանքը քաղաքական մտքի ձևավորման հաստատուն միջավայրով իրապես ապահովելը, լուծելով այդպիսով ոչ միայն սեփական քաղաքական կարիերայի, այլ նաև քաղաքական արդիական գործունեության ինստիտուցիոնալ միջավայր ձևավորելու, քաղաքականության ստեղծարար մեխանիզմներ կայացնելու ռազմավարական խնդիրներ: Առայժմ սակայն Հայաստանի հասարակական-քաղաքական կառույցների, միավորների, սուբյեկտների խիստ փոքր մասն է զբաղված՝ «ինձնից հետո էլ քաղաքականություն» տրամաբանությամբ առաջնորդվող գործունեությամբ: Առայժմ շարունակում է գերակշռել «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում