Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ցնցումները հաշվի առնելով՝ պետք է մինիմում անցում կատարենք կիսանախագահական կառավարման մոդելին․ Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն նշեց, որ հակված չէ փոխել կառավարման խորհրդարանական համակարգը։ Ըստ Ձեզ այդ փոփոխությունն այս փուլում անհրաժե՞շտ է։

-Հայաստանի սահմանադրական կարգի խաթարման հիմքը դրվել է 2015 թվականին և շարունակվում է առ այսօր։Այսինքն՝ Սերժ Սարգսյանի իրականացրած սահմանադրական փոփոխությունը, երբ կիսանախագահականից անցում կատարվեց խորհրդարանականին, կազմաքանդեց սահմանադրական կարգը։ Եվ այդ կազմաքանդումը շարունակվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ։Եթե մենք հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին հայտարարում էր սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, բայց իրականում ինչպես  մնացած ոլորտներում է ամեն ինչ կիսատ-պռատ, ոչինչ չի արվում, նույնն էլ այստեղ է։ Հիմա ինքն ինչ-որ պահի հայտարարեց, որ ճիշտ է վերադառնալ սահմանադրության կիսանախագահական կառավարման համակարգին։ Հիմա նորից իր վերջին մենախոսության ժամանակ, ինչ-որ աբսուրդային բացատրությունով, իրեն բնորոշ մանիպուլյացիաներով փորձեց հիմնավորել՝ գիտեք ինչ, հունիսի 20-ը ցույց տվեց, որ այն սահմանադրությունը, որը կարված էր Սերժ Սարգսյանի համար, որը ժողովուրդը մերժել էր, այլևս կարող է դառնալ հիմնական օրենք, որվհետև ինքն ապացուցել է, որ ժողովրդի քվեն կարողացել է պահել ու փոխանցել հաջորդ իշխանությանը։ Այսինքն՝ Մուկուչյանի ձեռներեցությամբ՝ իրեն։ Այս առումով ոչ մի լավ բան չենք կարող սպասել այս երիտհայերի  իշխանության շարունակելու դեպքում։ Այո՛, սահմանադրական փոփոխություններ պետք են։ Հաշվի առնելով այս բոլոր ցնցումները մենք պետք է մինիմում անցնենք կիսանախագահական կառավարման համակարգին։

-Իսկ սահմանադրության անընդհատ փոփոխություններն ըստ Ձեզ վտանգավոր չե՞ն։

-Չափից ավելի վտանգավոր է, բայց մենք արդեն այդ ցիկլի մեջ հայտնված ենք ու հիմա ուզենք, թե չուզենք պետք է դուրս գանք մի հանգրվանի, որ երկիրը տանենք նորմալ ուղղությամբ։ Հիմա 2018 թվականին ազգովի մտածում էինք, որ կհասնենք այդ  հանգրվանին, բայց պարզվեց, որ մենք սպասարկել ենք դրսի ուժերի ծրագրերին՝ լավրովյան պլան իրականացնելու համար, ու դրա հիմնական խաղացողը փաստորեն դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ուզենք-չուզենք այդ քայլը պետք է անենք։ Եթե կարողանանք իշխանությունից հեռացնենք այդ աղետաբեր ջահելներին ու կարողանանք դրանից  հետո գնալ սահմանադրական փոփոխությունների ու հաստատել կիսանախագահական կառավարման համակարգ՝ դա արդեն նորմալ կլինի։ Հիմա մենք այլընտրանք չունենք, այդ փուլը պետք է անցնենք։

-Իսկ ինչու՞ մտափոխվեց Նիկոլ Փաշինյանը և չցանկացավ նման փոփոխություն անել։

Փաշինյանն այսօր մի խնդիր ունի՝ մեկ օր ավել իշխել ու մեկ օր ավել գոյություն պահպանել։ Այս իշխանությունն անցել է բոլոր սահմանները։ Իրենք հասկանում են, որ դատապարտված են ու իշխանություն պահելն իրենց ֆիզիկական գոյության ապահովումն է։ Դրա համար էլ իրենք ամեն գնով, բարոյական բոլոր նորմերը շրջանցելով ու իրենց բոլոր սկզբունքները մոռանալով գնում են այդ ճանապարհով։ Ես առիթ ունեցել եմ ասել՝  դա երկու ճանապարհ ունի․ կա՛մ բելառուսացում, կա՛մ, եթե թուրքական կապիտալի հոսքը բացվեց՝ Աջարիայի ճակատագրին կարժանանանք։ Երրորդ ճանապարհ չկա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում