Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինքնակամ կառույցների օրինականացումը արգելվում է. Ինչ է ենթադրում հաշվառման նոր կարգը

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգը։ Կառավարության կողմից հաշվառման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը տեղադրվել է իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։  Կառավարությունը հավանության է արժանացրել կադաստրային կոմիտեի ներկայացրած ինքնակամ կառույցների,կիսակառույցների հաշվառման նոր կարգի մասին նախագիծը,ըստ որի՝ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմելու են նախ՝ չափագրողների,ովքեր ունեն  Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Հրապարակված օրենքի նախագծով սահմանվել են նաև հաշվառում իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների ժամկետները։ 2021թ․հունվարի  1-ից հետո կառուցված շինությունների դեպքում դիմումները պետք է ներկայացվեն կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։ Իսկ մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված շինությունների վերաբերյալ դիմումները Երևանում,օրինակ, պետք է ներկայացվեն մինչև մինչև 2023թ․հունվարի 1-ը, իսկ օրինակ՝ այլ քաղաքային համայնքների դեպքում մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

Թե՞ ինչքանով է այս նախագիծը արդյունավետ և արդյոք կծառայի՞ իր նպատակին և արդյոք  ռիսկեր պարունակում է ։

Իրավաբան, սեփականության հարցերով փաստաբան  Արմեն Թևանյանի  մեկնաբանությամբ՝ ընդհանուր առմամբ  ողջունելի, բավականին  հետաքրքիր նախագիծ է։ «Եթե հակիրճ ներկայացնեմ, այն ենթադրում է՝ ինչպես արդեն նշվել է Կառավարության նիստին, ինքնակամ շինություններին սեփականության իրավունք չի տրվելու, չեն համարվելու օրինական, այլ պարզապես  հաշվառվելու են»,-նշեց իրավաբանը: Վերջինիս խոսքով, բացի ընթացակարգի կարգավորումից, այն ենթադրում է խստացում և զսպող ազդեցություն այն անձանց հանդեպ, ովքեր  մտադրություն կունենան պետությունից  գաղտնի, զարտուղի ճանապարհներով  ինքակամ կառույցներ սարքել, ինչպես որ վարվել և վարվում են ցայսօր, քանի որ  ներկայիս չփոփոխված օրենքով հնարավոր է  շրջանցելով օրենքի պահանջները,  անօրինական ձևով հասնել սեփականաշնորհման թույլտվության: Ահա այս նախագծով,առանց երկար իրավական քաշքշուկի, ապօրինի կառույցները  կենթարկվեն ապամոնտաժման: Մյուս դրական հատկանիշը,  մեր զրուցակցի դիտարկմամբ, այն է, որ  այդ  որոշող  մարմինը  միանգամից   ստուգման, հաշվառման  է ենթարկելու ամբողջական և չափագրված նախագծային փաթեթը; Բացի այդ՝ դրական է ժամանակը խնայող ու պրոցեսները արագացնող առցանց չափագրման գրասենյակի ներդրման գաղաափարը:

Փաստաբանի խոսքով՝ նախագծի հիմնական  նպատակը ընթացակարգը փոխելն է, այն ավելի պարզեցնելն ու խոցելի կողմերից, ինչու չէ նաև կոռուպցիոն ռիսկերից  ձերբազատելը. «Այժմ իրավասու հատուկ մարմինն է որոշելու  ինքնակամ կառույցի հաշվառված կարգավիճակը, որով,ըստ էության, նվազագույնի պիտի հասցվի դատական գործընթացներով հարցերի լուծումը, բացի այդ՝ բացառվի  ապօրինի ինքնակամ շինությունների կառուցումը»,-ընդգծեց Թևանյանը։ Մյուս կողմից, ըստ իրավաբանի,  սա նաև կթեթևացնի  քննչական մարմինների  աշխատանքը:

Թևանյանի կարծիքով՝ փոքր-ինչ խնդրահարույց, ռիսկային  կարող է լինել այն հանգամանքը, որ դադարելու են գործել քաղաքացիական օրենսգրքի մի քանի դրույթներ, մասնավորապես Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ,5-րդ  կետերը ուժը կորցված են համարվելու, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարները կարող էին շինթույլտվություն տրամադրել: «Այսինքն՝համայնքի ղեկավարներն այլևս զրկվում է այդ իրավասությունից, իսկ տրամադրված սեփականաշնորհումները  սահմանված  ժամկետում պետք է  հաշվառման  ենթարկվեն»,-պարզաբանեց իրավաբանը և շարունակելով հավելեց, որ բոլոր այն շինությունները, որոնք չեն համապատասխանի իրավասու մարմնի պահանջներին, չեն հաշվառվի, իսկ համապատասխանողների սեփականության իրավունքի փաստաթղթում կնշվի հաշվառված:

Ըստ Թևանյանի՝ ուշագրավ է նաև  այն, որ նախագծով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց, իսկ որոնք չեն հասցրել հաշվառել, այս օրենքի  համաձայն են ստանալու հաշվառման թույլտվություն  կամ մերժում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում