Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աշխարհաքաղաքական գործընթացները «ղազախստանյան բունտով» չեն ավարտվում. դրանով նոր մեկնարկ է կանխածրագրվում

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը

Պարոն Աթանեսյան, Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուն անհանգստացած է Ղազախստանի՝ ՀԱՊԿ դիմելու խնդրով: Ի վերջո, ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների վրա: Գիտենք, որ մի քանի օրից երկու երկրների բանագնացների առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա:

Դավութօղլուի անհանգստությունը, ինչպես պարզ հասկացվում է նրա գրառումից, ուղղակի վերաբերում է հայ-թուրքական երկխոսության ձևաչափում Հայաստանի դիվանագիտական ռեսուրսի հնարավոր ամրապնդմանը։ Այլ բան է խոսել քառասունչորսօրյա պատերազմում պարտված, ՀԱՊԿ-ից ռազմական օժանդակություն խնդրած և մերժում ստացած, փաստացի անկյուն քշված երկրի հետ և բոլորովին այլ, երբ այդ երկիրը նախագահում է ՀԱՊԿ-ում և առնվազն ֆորմալ առումով Ղազախստան զորքեր ուղարկելու որոշում ընդունում։ Թուրքիան, դա երևում է Էրդողանի վերջին մեկ-երկու օրերի նյարդային քայլերից, ավելի խորը մտահոգություններ ունի, քան հայ-թուրքական երկխոսությունն է, բայց դրանից ղազախստանյան իրադարձություններին ներգրավվածությամբ պայմանավորված՝ Հայաստանի հնարավորության նկատմամբ Անկարայի անհանգստությունը, երևի, չի կորցնում մեզ համար կարևորությունը։

Հնարավո՞ր է Թուրքիան չեղարկի այդ հանդիպումը:

Ես նման հեռանկար կանխատեսել եմ, բայց՝ ոչ ուղղակի իմաստով։ Կարծում եմ, Թուրքիան կամ որոշակի ժամանակ պաուզա կվերցնի, կամ կառաջարկի, որ հատուկ բանագնացները հանդիպեն ոչ Մոսկվայում։

Արդյոք միջազգային հարթակներում ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի գործողությունների հետ կապված հարցեր չեն ծագելո՞ւ:

Եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն է ասել, որ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշման մասին ՀԱՊԿ-ը նախօրոք տեղեկացրել է Միավորված ազգերի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ը միջազգային օրինական կազմակերպություն է, որի անդամ երկիիրն իր լեգիտիմ նախագահի անունից օգնություն է խնդրել, ինչը և բավարարվել է։ Ի՞նչ առարկություն կարող է ունենալ միջազգային որևէ կառույց։ Ֆորմալ առումով՝ ոչ մի, իսկ քաղաքական դժգոհությունը իրավական չէ։ Հայաստանի դեպքում, իհարկե, որոշակի խնդիրներ կարող են ծագել, բայց դրանք, իմ տպավորությամբ, անհաղթահարելի չեն։ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը դա է հուշում։ Կարծում եմ, որ հայ-ամերիկյան, Հայաստան-Եվրամիություն և հայ-ֆրանսիական երկխոսության դրական դինամիկան կպահպանվի, որովհետև դա նաև Արևմուտքին է պետք։ Աշխարհաքաղաքական գործընթացները «ղազախստանյան բունտով» չեն ավարտվում։ Գուցե թե դրանով նոր մեկնարկ է կանխածրագրվում։ Այդ միայն Հայաստանում են ամեն ինչի ֆատալիստական կանխավարկածով նայում։

Պարոն Աթանեսյան, պաշտոնապես 100 հայ խաղաղապահ մեկնել է Ղազախստան: Ինչպես եք գնահատում: ԱԳՆն արդեն հայտարարություն է տարածել, թե ինչով են նրանք այնտեղ զբաղվելու:

Մինչ այդ էլ Հայաստանից խաղաղապահ ուժեր արտերկրում եղել են։ Ինչո՞վ են նրանք զբաղվելու Ղազախստանում՝ պաշտպանության նախարարությունն ասել է՝ պահպանելու են կարևոր նշանակության որևէ օբյեկտ։ Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունը, պետք է հուսալ, տևական չի լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում