Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Հետընտրական զարգացումները որոշ համայնքներում շարունակվում են. Ինչ հանգուցալուծման ականատես կլինենք

Հայաստանում 2021-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո շատ համայնքներ կան, որ դեռևս ավագանին շարունակում է մնալ չձևավորված: Մի տեղում ավագանու անդամները վայր դրեցին մանդատները և նոր ընտրություններ են լինելու, մեկ այլ տեղում կալանավորվել է ընդդիմադիր դաշինքի համայնքապետի թեկնածուն, մեկ այլ տեղում թեև ավագանին կարողացել է համայնքապետ ընտրել, սակայն հետագա գործունեության համար խնդիր են ծագել:

Ինչպե՞ս են հանգուցալուծվելու այս խնդիրները, արդյոք համայնքները կարող է դեռ երկար կաթվածահար վիճակում մնան: Այս խնդիրների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրականում համայնքից համայնք իրավիճակը տարբերվում է:

«Օրինակ, Փարաքարում ավագանին ձևավորված է, ուղղակի օրենքի ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններ են տրվում, և այդ անհեթեթ մեկնաբանությունների լույսի ներքո ինչ-որ մարդիկ պնդում են, որ ինչ-որ բան ձևավորված չէ կամ ընտրված չէ: Իրականությունն այն է, որ Փարաքարում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով կա ընտրված համայնքապետ:

Մի քիչ խնդրահարույց վիճակ է Թալինում, որտեղ ընդդիմության թեկնածուն հանել է իր թեկնածությունը, իր քվեն էլ տվել է ՔՊ-ին՝ դրանով ապահովելով ՔՊ-ի հաղթանակը: Այստեղ անկայունության նախադրյալներ կան, քանի որ ՔՊ-ն Թալինում ունի տեղական իշխանություն, բայց տեղական ավագանիում ունի 21 ձայներից 10-ը»,-ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով, Վարդենիսում են խնդրահարույց դեպքեր զարգանում, որովհետև Վարդենիսում անհեթեթ ու ապօրինի ձևերով, ոստիկանության ապօրինի միջամտություններով իշխանությունը դեռևս պահվի ՔՊ-ի ձեռքում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ընդդիմության միասնական թեկնածուն չհամարվի ընտրված, թեև ինձ թվում է, որ նա ընտրված է իրավական առումով. Վարդենիսում դեպքերի զարգացմանը դեռևս պետք է հետևենք:

«Մարդիկ հաճախ Վեդին են նշում, որպես խնդրահարույց տեղ, բայց ես այդքան էլ խնդրահարույց բան չեմ տեսնում Վեդիում այն պարզ պատճառով, որ եթե կոալիցիա չեն ձևավորում, գնում են նոր ընտրությունների: Դա լրիվ նորմալ երևույթ է, միակ խնդիրն այն է, որ թեկնածուներից մեկին՝ ՔՊ-ի թեկնածու Գարիկ Սարգսյանին օրերս նշանակեցին Վեդիի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը նրան Վեդիի գալիք ընտրություններում տվեց վարչական լծակներ»,-ընդգծեց ՀԿ ծրագրերի համակարգողը:

Ինչ վերաբերում է Վանաձորին, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Վանաձորի դեպքը բավականին խնդրահարույց է այն առումով, որ այն նման է նրան, ինչը սկզբնական փուլում տեղի էր ունենում Վարդենիսում: Երկու դեպքում էլ, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ համաձայնության է եկել և կոալիցիա է կազմում, և առաջադրում է X մարդուն, Վանաձորում  դա Մամիկոն Ասլանյանն է, և ՔՊ-ն դուրս է մնում այդ կոալիցիայից, երկու դեպքում էլ միանգամից իրավապահները «հիշեցին», որ այդ անձանց դեմ քրեական գործ կա և քրեական հետապնդումն ակտիվացրեցին ու կալանավորեցին»:

Հարցին, թե արդյոք տարբեր համայնքներում ստեղծված այս իրավիճակը խոսում է Ընտրական օրենսգրքում ՏԻՄ հատվածի բացերի մասին, նա պատասխանեց. «Ինձ չի թվում, որ այստեղ ՏԻՄ կարգավորումների բացեր կան: Իրավիճակներից որևէ մեկը օրենսդրական բացի արդյունք չէ: Իրավիճակների մի մասն ուղղակի օրենքի մառազմատիկ, անհեթեթ մեկնաբանման արդյունք է, մի մասն էլ ակնհայտ ապօրինությունների արդյունք է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում