Thursday, 23 03 2023
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է

Պետք է պայմաններ ստեղծել բանակում քրեական ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ  

«Առաջին լրատվականը» զրուցել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ

Տիկի´ն Հովհաննիսյան,  ինչո՞վ  եք պայմանավորում բանակում սպանություննների թվի ավելացումը ոչ թե  հակառակորդի ագրեսիայից, այլ հայ  զինվորների կողմից։ Հատկապես որ գործոնները դեր ունեն՝ ըստ Ձեզ. կործանարար  պատերազմի պատճառով  ոչ ամուր բանակի ինստիտուցիոնալ, կանոնադրական հարաբերությունների  խաթարման, մասնավորապես  բարոյա-հոգեբանական զգալի անկման, որի պատճառով  խնդիրներն ավելի են սրանում, կամ առավելապես գործ ունենք ծառայող երիտասարդների՝ վատթար բարեկրթության, անդաստիարակության, հասարակությունից փոխանցված կարծրացած  ենթամշակութային բարքերի հետևանքների հետ,  կամ թե՞ հրաման ատարության  անպատժելիության խնդիրը:

-Ձեր նշած հանգամանքները՝ հետպատերազմյան  բարոյա-հոգեբանական լուրջ անկումը,  դրան գումարած ՝վախերը հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների չկայունացումից, սահմանային բախումներից,  դրանից բխող վտանգավոր սպառնալիքներից, իհարկե,  բավականաչափ մեծ ազդեցություն ունեն և նպաստում են, որ կուտակված հակասական զգացումները ուղղվեն բանակի ներքին կյանք և խաթարեն  ընդհանուր  մթնոլորտը, որ ոչ կանոնադրական  հարաբերությունները միջանձնային մակարդակում ավելի  սրվեն: Ցավոք, այն  բացասական ազդեցություն է ունենում նաև  նորակոչիկների հոգեբանության, տրամադրվածության վրա, ինչը նունպես հղի է վնասակար հետևանքներով:

Գիտեք՝ մեր բանակի պարագայում ինչ-որ առումով  տրամաբանական և սպասելի  է, որ  ահավոր հարված ստանալուց հետո բանակի գերխոցելի վիճակում հայտնվելը  և  ցնցումների և ողբերգական դեպքերի վտանգները, բայց, մյուս կողմից, աչքկապություն կլինի հաշվի չառնել, որ մինչև այդ էլ բանակում  բարձր էր ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով  զինվորների սպանության, ինքնասպանության դեպքերը: Այս խնդրում  ես պակաս կարևորություն չեմ տալիս այն հանգամանքին, որ շատ հաճախ այդ դեպքերը պատշաճ չենք քննվում, չեն վերհանվում բուն պատճառներն ու  ողջ իրական պատկերը, և բնականաբար  համարժեք պատիժ չեն ստանում մեղավորները, ավելին՝դա, որպես քավության նոխազ,  բարդվում է թույլ օղակի վրա: Մինչդեռ  գլխավոր պատասխանատու հանդիսացող   բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պետք է կանխարրգելիչ քայլեր ձեռնարկեին՝թույլ չտալու նման ողբերգություն կամ պատշաճ վերահսկողությունն իրականացնեին, հիմնականում դուրս են մնում պատժելիությունից՝ստեղծելով ամենաթողության մթնոլորտ և  պարարտ հող  այդպիսի  դեպքերի կրկնության: Մյուս կողմից՝ չեմ հերքում՝ խնդիրն, այո´, կապ ունի հասարակության մեջ  արմատացած ենթամշակութային կանոների, վնասակար կարծրատիպերի, դաստիարակության,կրթության մակարդակի հետ,բայց նմանատիպ արատավոր երևույթները կան և  լինելու են.  պատանիները տարբեր ընտանիքներից են,տարբեր միջավայրերից, ունեն տարբեր  դաստիարակություն  ու շատ հաճախ արատավոր երևույթներ պատճենած են մտնում բանակ, հետևաբար  գլխավոր պատասխանատուն մնում  է բանակը, որը  պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որ կանխարգելի, նվազագույնի հասցնի նման երևույթները: Իհարկե, իմ ասածի համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

-Ի՞նչ համալիր  միջոցառումներ են անհաժեշտ՝ համակարգային բարեփոխման ենթարկելու համար:

-Համակարգային փոփոխություններ ասելով՝ նկատի ունեմ, որ պետք է հատուկ կրթական դասընթացներով, հատուկ կանոնակարգային հարաբերությունների, վերահսկողական մեխանիզմների հաստատումով փորձ արվի մեղմել, նվազեցնել արատավոր վարքագծային  երևույթները: Սա այն կառույցն է, որ ընդունում է երիտասարդների, ովքեր դեռ ունակ են փոփոփոխվելու, բացի այդ՝ դեռևս հստակ ձևավորված չեն որպես անհատականություն: Իսկ դա հնարավոր է  առաջին հերթին կրթությամբ, քանի որ այդ տարիքը կրթության, մասնագիտացման բուն տարիքն է, հետո՝ կրթական դասընթացները  կտան նոր գիտելիքներ ու հմտություններ,   նոր բացահայտումների,ճանաչողության,  հետաքրքրությունների  լայն հնարավորություն ու ձգտում, Ես ընդհանրապես կարծում եմ,որ  հիմնականում հակառակն է կատարվում.շատ հաճախ  բանակն է սխալ ձևավորում, կազմավորում  մարդուն՝ իր հիերարխիկ,բիրտ,մարդկային իրավունքներն ու արժանապատվությունը վիրավորող անհիմն մեթոդներով,  և ուղարկում հասարակություն: Պատահական չէ,երբ ավելի կրթված,զարգացած,համամարդկային արժեքներով  երիտասարդներին,պաատանիներին  բանակ ուղարկելիս ասում են,որ չի դիմանա այնտեղի պայմաններին,բարքերին,որովհետև այնտեղ հեղինակություն ունի ուժային գերակշռությոնը,դեդավշինա ասվածը, որը ժառանգել ենք Խորհրդային միությունից: Մինչդեռ բանակն այն տեղն է, որ հանցավոր արարքների միտված, վատ վարքագծով երիտասարդներին պետք է ուղղեին, բայց հակառակն է տեղի ունենում: Հաշվի առնելով այս ամենը՝բնականաբար շատ կարևոր է սպաների, գեներալիտետի  գրագիտության  ապահովումը: Ցավոք, պետք է արձանագրենք, որ տարիներ շարունակ մեր այն սպաները, ովքեր լավորակ կրթություն, գրագիտություն ու պատրաստվածություն ունեին, իրենց տեղը չգտան բանակում և հեռացվեցին, դուրս մղվեցին՝ չկարողանալով դիմակայել  ընդհանուր տիրող ճահճացած կարգերին և  մնալ համակաարգում՝ բարեփոխումներ իրականացնելու: Հետևաբար ընդհանուր առմամբ բանակի համակարգային փոփոխությունների համար  շատ կարևոր է, որ այն լինի  արհեստավարժ,այսինքն՝ բանակում լինեն ամբողջապես, ռազմական  գիտելիքներով, հոգեբանորեն և բարոյապես պատրաստված սպաներ,այն զբաղվի երիտասարդների մասնագիտական կողմորոշման, ուղղորդման հարցերով: Սա շատ կարևոր է, որ բանակը դառնա երիտասարդների համար ուղենշանային, հնարավորություններ բացող, արժեքներ ներարկող կառույց, որի տվածը  հետագայում կօգտագործվի հօգուտ պետության և,  ըստ այդմ, երիտասարդներն ավելի քիչ պատճառ կունենան հիասթափվելու թե´ բանակից, թե´ պետությունից:

-Վերջին տարիներին բանակում սպանությունների, հանցագործությունների բացահայտման առումով ի՞նչ դրական  առաջընթաց  կա: Արդյոք պատերազմն այս գործընթացի վրա էլ  ցնցումային  ազդեցություն չունեցա՞վ:

Հեղափոխությունից հետո ստեղծվեցին նույնիսկ գերատեսչական մարմիններ՝ ի պատասխան որդեկորույս ծնողների պահանջների: Այդ մարմինները կոչված էին՝ վերացնելու ու ավելի օբյեկտիվ, արդար ու վստահելի քննություն անցկացնելու, սակայն, ցավոք, տարբեր պատճառաբանություններով, անգամ համավարակի սահմանափակումները վկայակոչելով՝ դեռևս որևէ դրական առաջընթաց  չեն ապահովել, եղածն էլ աննշան բաներ են: Մինչդեռ, այսպիսի իրավիճակը  շատ բացասաբար է  ազդելոու  և´ ապագա նորակոչիկների, և´ նրանց ընտանիքների,  և ´ընդհանրապես ողջ հասարակության վրա՝առաջացնելով  միայն վախ, անվստահություն բանակի, պետության հանդեպ, անպաշտպանվածության տրամադրություններ, որոնք էլ կհանգեցնեն նրան, որ մեծաքանակ երիտասարդներ  կխուսափեն բանակում ծառայելուց:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում