Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Վերջին ամիսների ելքերի ու մուտքերի վիճակագրության դինամիկան դրական է, այսինքն աշխատանքային միգրացիայի հոսքը հետ է վերադառնում

Մեր զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը

 Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ: Որքանո՞վ հնարավոր եղավ քաղաքացիներին այս կանոնները իրազեկել, տեղ հասցնել: Արդյոք խնդիրներ կունենանք առաջիկայում ՌԴ մուտք գործող քաղաքացիների հետ կապված, թե ոչ: Գիտեմ, որ 30 օրացուցային օրվա ընթացքում պետք է անցնեն մատնահետքի գրանցման և նկարահանման  հաշվառում:

Հնարավորին չափ իրազեկման աշխատանքներ իրականացրել ենք ու շարունակում ենք իրականացնել ենք ու շարունակում ենք իրականացնել: Որոշակի  դետալներ կային, որոնք նույնիսկ ռուս գործընկերների համար վերջին կարգավորումների ամբողջական ընդունումը դեռևս հստակ չէին, հիմա արդեն բավականին հստակեցվել են: Նոր կարգավորումների մասին ևս փորձում ենք իրազեկել քաղաքացիներին: Դժվար է խուսափել նման մասշտաբային փոփոխությունների պարագայում որոշակի խնդիրներից, դրանք որոշակի չափով կդրսևորվեն, բայց չեմ կարծում, որ դրանք մեծ մասշտաբների կլինեն, եթե չլիներ իրազեկումը: Նոր կարգավորումներում կա մատնահետք հանձնելու պահանջը, բիոմետրիկ տվյալների հանձնումը, որպեսզի կարճաժամկետ միգրանտներին ևս տրամադրվի բիոմետրիկ կրիչով քարտ: Նաև բժշկական ստուգման, այդ թվում ՄԻԱՎ-ի ստուգման պահանջներ են ներդրվել: Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 29-ին: Հիմա արդեն քաղաքացիները այդ պայմաններով պետք է մուտք գործեն ՌԴ: Այս փոփոխությունները չեն վերաբերում աշխատանքային գործունեության իրականացմանը, ինչը մեզ մոտ կարգավորվում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով: Սրանք զուտ միգրացիոն կարգավորումներ են:

Հիմա ենթադրենք ՀՀ քաղաքացին մեկնում է Ռուսաստան մեկ շաբաթվա կտրվածքով, այսինքն 30 օրացույցային օրից պակաս ժամանակով, միևնույն է, պետք է անցնի՞ այդ բոլոր փուլերը:

Եթե 7 օրով է մեկնում, ապա ոչ, բայց եթե պետք է մնա 90 օր և ավելի, որովհետև մեր քաղաքացիներն իրավունք ունեն մնալ 90 օր 180 օրվա մեջ, այդ պարագայում այդ պահանջները իր վրա տարածվում են:

Իսկ այս պահանջների կատարումը քաղաքացու համար լրացուցիչ ծախսեր են պահանջում:

Մատնահետքի հանձնումը և բիոմետրիկ փաստաթղթի ստանալը ոչ, բժշկական ստուգումները՝ այո:

Իսկ մեր քաղաքացիներից նրանք, որոնք ապօրինի են Ռուսաստանում հաստատվել, ստիպված պետք է լինեն վերադառնալ, նորից մեկնե՞լ:

Ապօրինի հաստատվածի պարագայում ցանկացած դեպքում քաղաքացին պետք է վերադառնա: Իսկ մեր այն քաղաքացիները, որոնք օրինական կարգով այնտեղ ունեն երկարաժամկետ միգրանտի կարգավիճակ, Ռուսաստանում երկու տեսակի կարգավիճակ կա՝ ժամանակավոր բնակության թույլտվություն, և կացության կարգավիճակ, նրանց վրա այս կարգավորումները չեն տարածվում:

Վիճակագրության տվյալներով 2019-ի համեմատ 2021-ին կրկնակի ավելացել է ՌԴ-ում քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը: Արյդոք վերլուծություն արվել է, նրանք շարունակում են ապրել Հայաստանում, թե՞ ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան:

Դեռևս չկա ամբողջական Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերման տարեկան վիճակագրությունը: Մենք փորձել ենք համադրել կիսամյակային վիճակագրությունը մեր սահմանահատումների վիճակագրության հետ: Իրականում սա զուտ վերլուծական արդյունք է: Ծավալներն այնպիսին չեն, որ բոլորը գնացել ու քաղաքացիություն են ստացել: Այսինքն վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ հավանական է, որ անձինք ստացել են քաղաքացիություն ու վերադարձել են Հայաստան: Այո, շատ հավանական է, որ տարեկան կտրվածքը կլինի բացասական, բայց 2021-ի վերջին ամիսների ելքերի ու մուտքերի վիճակագրության դինամիկան դրական է, ինչը նշանակում է, որ աշխատանքային միգրացիայի հոսքը հետ է վերադառնում: Դրան գումարած նրանք, որոնք ստացել են ՌԴ քաղաքացիություն և շատ հավանական է, որ վերադառնում են և շարունակում են ապրել Հայաստանում: Կրկնեմ, սա վիճակագրական կորելացիա չէ, սա ուղղակի կարող է լինել տվյալների համադրման վերլուծության արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում