Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանական ժառանգությունն ու հետագիծը հայկական ֆուտբոլում

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Սուրեն Չախալյանը։ Նա փոխարինեց Ռաֆայել Նազարյանին, որը գլխավորում է Հայաստանի երիտասարդական հավաքականը, ինչպես նաև Երևանի ԲԿՄԱ-ն։ Հիշեցնենք, որ Նազարյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի փետրվարից։ Այսօր կարող ենք արձանագրել, որ զբաղեցնելով միանգամից 3 պաշտոն Նազարյանը նախորդ տարում մեղմ ասած աչքի չընկավ շոշոփելի արդյունքներով։ Համենայն դեպս դրանք տեսանելի չեն։ Ինչևէ, երկու տարի աշխատելուց հետո, 2020 թվականի վերջին երկու Իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը հեռացավ ՀՖՖ-ի տեխնիական տնօրենի պաշտոնից։ «Մենք կարևորագույն նվաճումներ ունեցանք այս երկու տարում: Մենք ունենք ֆիզպատրաստության ծրագիր:Մարզչական կրթության հայերեն թարգմանված նյութեր: Կունենանք նոր տեխնիկական տնօրեն: Շատ կարևոր է օգտագործել այն արժեքավոր դասախոսությունները, որ Մելենդեսն ու իր թիմը թողնում են մեզ:Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է հայկական ֆուտբոլին: Նրա աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Կապառոսը, Մինյանոն: Կազմակերպվեց դասընթաց, երբ բազմաթիվ մարդիկ հանուն նրա եկան Հայաստան: Եկավ նաև Դել Բոսկեն: Նման բաների շնորհիվ Հայաստանն իր դիրքերը ամրապնդեց ֆուտբոլային քարտեզում»,- հայտարարել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մելենդեսի հեռանալուց հետո խոսվում էր, որ այս պաշտոնը զբաղեցնելու է Սուրեն Չախալյանը, բայց․․․։ Չախալյանը նշանակվեց միայն մեկ տարի անց։ Դժվար է ասել Ռաֆայել Նազարյանը շարունակել էր աշխատել Մելենդեսի ծրագրով, թե, ոչ, բայց․․․։

Որքանո՞վ կարելի է արդյունավետ և հաջողված համարել Մելենդեսի երկու տարում կատարած աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երկու տարում Հայաստանի պես երկրում նշանակալի փոփոխությունների հասնելը գրեթե անհնար է։ Մելենդեսի գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի վերակենդանացումն էր, ինչպես նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համակարգումը։ Այս հարթություններում վերջին տարիներին փաստացի որևէ հաջողություն չենք ունեցել։ Ավելին, 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը կրեց գերխայտառակ պարտություն, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 0։10 հաշվով զիջելով Շվեդիային։ Այս խաղից անմիջապես հետո ՀՖՖ-ի նախագահն աշխատանքից ազատել էր երիտասարդական հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին։ Նման որոշումից հետո կարծում ենք պարզ էր, որ համենայնդեպս երիտասարդական հավաքականի կտրվածքով իսպանական թիմի աշխատանքն ուղղակի տապալել էր։ Նազարյանի գլխավորությամբ մեր եիտասարդական թիմը շարունակում է տապալվել ԵՎրոպայի առաջնության ընտրական փուլում։ Մելենդեսի պաշտոնավարման հատվածում միակ արժեքավոր ձեռքբերումը կարելի է համարել Խոակին Կապառոսի ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակելը։ Նման «կալիբրի» և մասնագիտական որակներ ունեցող մասնագետը Հայաստանի հավաքականն ըստ էության չէր ունեցել։ Թե որքան է եղել Մելենդեսի դերակատարումը Կապառոսին Հայաստան բերելու հարցում դժվար է ասել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք։Կարող ենք արձանագրել թերևս, որ իսպանական թիմին չհաջողվեց հայկական ֆուտբոլում ներդնել անկյունաքարը կամ ֆունդամենտը։

Հայկական ֆուտբոլի հիմքերը շարունակում են մնալ խարխլված և իրավիճակից դուրս գալու ելքը այս պահին չի նշմարվում։ Իսկ թե ինչպես է ՀՖՖ-ն մտադիր փնտրել զարգացման ուղիները և առաջ շարժվել ցույց կտա ժամանակը։ Դժվար չէ ենթադրել, որ Ռաֆայել Նազարյանի ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի լինելու արդյունքում կորցրեցինք մեկ տարի։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում երեք պաշտոն զբաղեցնող մարդը չէր կարողանա բարձր արդյունք ապահովել։ Մնում է թերևս հուսալ, որ Սուրեն Չախալյանին կհաջողվի «սայլը տեղից շարժել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում