Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հայաստանի հանդեպ եվրասիաթյուրքական օղակի ապոլոգետները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացն ու մասնավորապես այդ գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնացի նշանակումը: Ինչպես հայտնի է, Թուրքիան հատուկ բանագնաց է նշանակել Սերդար Քըլըչին, որը եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան: Թե հատկապես  ինչ համատեքստում են Բլինքենն ու Չավուշողլուն քննարկել գործընթացը, չի մանրամասննվում, սակայն այս տեղեկությունը բնականաբար ուշագրավ է այն հրապարակումների ֆոնին, որ հայտնվել են միջազգային մամուլում, մասնաբվորապես այն մասին, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ քայլեր կատարում է Վաշինգտոնի հորդորով՝ ունենալով այդ կերպ ԱՄՆ հետ լարվածությունը մեղմելու ձգտում: Վաշինգտոնը և Անկարան չեն հերքել մամուլի այդ տեղեկությունները: Դա անշուշտ հիմք չէ միարժեք եզրակացնելու, որ այդպիսով հաստատել են, սակայն այդուհանդերձ հատկանշական է, որ այդ տեղեկություններին զուգահեռ Վաշինգտոնն օրինակ մի քանի անգամ ողջունել է հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքը: Ընդ որում, սա ոչ թե նոր, այլ տարիների դիրքորոշում է:

Ավելին, բոլորովին վերջերս՝  2021 թվականի ապրիլի 24-ի ուղերձում գործածելով ցեղասպանություն բառն ու նշելով, որ հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը նաև պարզաբանել են, որ խնդիրն ու նպատակը հայ-թուրքական հաշտեցումն է, ոչ թե պատմական փաստերով հակադրության բորբոքումը: ԱՄՆ համար այդ քաղաքական գիծը ունի թերևս բավականին պարզ նպատակ: Հայկական հարցը մի կողմից խաղաքարտ է Թուրքիայի հանդեպ, մյուս կողմից հայ-թուրքական կարգավորումը խաղաքարտ է Ռուսաստանի հանդեպ, նաև որոշակիորեն Իրանի: Այս համատեքստում, ուշադրության են արժանի Հայաստանում տարածվող գնահատականները «ռուս-թուրքական դավադրության» մասին, որոնց հեղինակների կամ «գաղափարախոսների» համաձայն, Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորված հանձնում է Հայաստանը Թուրքիային:

Ստացվում է, որ, եթե ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական կարգավորմանն ուղղված աշխատանքը, ուրեմն մասնակի՞ց է Հայաստանը Թուրքիային հանձնելու գործընթացին: Այստեղ հետաքրքիր է նաև հանգամանքը, որ «ռուս-թուրքական» այդ պայմանավորվածության «տրիբբունները» որպես կանոն ներկայանում են ինտենսիվ արևմտամետության դիրքից: Բայց, փաստորեն ստացվում է, որ Արևմու՞տքն էլ մասնակից է «դավադրությանը»: Իրականում թերևս իրավիճակը փոքր ինչ այլ է:

Բանն այն է, որ հայ-թուրքական կարգավորման շատ, թե քիչ արդյունավետ գործընթացը կարող է որոշակի ճկունություն հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Այստեղ դաշտ է բերվում «ռուս-թուրքական դավադրության» միտքը, այդպիսով Հայաստանի հանրության շրջանում ձևավորելով, կամ փորձելով ձևավորել մերժողական վերաբերմունք այդ քաղաքական գործընթացի նկատմամբ, որն իրականում հենց կարող է լինել Հայաստանի և Արևմուտքի քաղաքական ընդհանուր վարքագծի առարկայական դրսևորում: Այլ կերպ ասած ստացվում է, որ «վառ արևմտամետության» դիրքերից ներկայացող ուժերը գործնականում աշխատում են այս ռեգիոնում Արևմուտքի քաղաքական առանցքային ծրագրերից մեկի՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ, որի միջոցով Միացյալ Նահանգները դիտարկում է կովկասյան ռեգիոնում եվրասիա-թյուրքական քաղաքական և ռազմա-քաղաքական ներդաշնակության օղակը ճեղքելու հնարավորություն: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել «ռուս-թուրքական դավադրության» մտայնությամբ Հայաստանում հայ-թուրքական կարգավորման որևէ շատ, թե քիչ արդյունավետ խոսակցություն արգելափակելը, այդպիսով Հայաստանը շարունակելով արգելափակված պահել եվրասիա-թյուրքական օղակում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում