Friday, 24 03 2023
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի

Եթե սահմանազատում անենք 1970-ականների քարտեզի հիման վրա, Հայաստանը 1500 քառակուսի կիլոմետր պակաս տարածք կունենա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը

-Պարոն Գալիչյան, վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արդեն մաքսակետ է կառուցել Գորիս-Կապան ճանապարհին: Ի՞նչ նպատակով է դա արվում և ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Ադրբեջանը սրանով:

-Նրանք մաքսակետը կառուցել են այն հիմքով, որ Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-անոց մասը Ադրբեջանին է տրվել 1940 թվականին: Փաստորեն ադրբեջանցիներն իրենց տարածքում մաքսատուն են կառուցել: Այդ տարածքն իրենց տվել է Խորհրդային Միությունը, մենք ժառանգել ենք այդ բոլոր պրոբլեմները և այդ ճանապարհները ԽՍՀՄ-ից:

Եթե մենք Սյունիքով ճանապարհ ենք տալիս Ադրբեջանին, որ իրենք մեքենաներն անցնեն, գնացքները անցնեն, մենք այդտեղ մաքսակետ ենք դնելու, ինչպես իրենք են իրենց տարածքում դրել մաքսակետ:

-Նախկինում Գորիս-Կապան ճանապարհը արդյոք չի՞ ծառայել նաև Ադրբեջանից Նախիջևան հասնելու համար:

-Նախկինում ճանապարհը դեպի Նախիջևան ամբողջովին չի եղել, որոշ հատվածներ պակաս էին: Հնարավոր է, որ հիմա բերեն, լրացնեն դա:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր 1970-ական թվականների քարտեզների մասին: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում այդ քարտեզների հետ կապված: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:

-1929 թվականից մինչ օրս քարտեզները փոփոխություններ կրել են, բայց ոչ հիմնական փոփոխություններ: Միակ տարբերությունն այն է, որ Էյվազլի գյուղի շրջանը տրվել է Ադրբեջանին: Իսկ մյուս հատվածները, Արծվաշենը, մյուս անկլավները  դրանք մինչև 1930-ականները տրվել են Ադրբեջանին: Դրանք 1930-ականներից մինչև 1980-ականները էապես չեն փոխվել, շատ իրար նման են: Որովհետև 1929-ի սկսած շուրջ 1500 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից տրվել է Ադրբեջանին: Միակ քարտեզները, որոնք իրականությունն են ներկայացնում, երբ Հայաստանը միացավ Խորհրդային Միությանը, դրանք մինչև 1926 թվականը պատրաստված քարտեզներն են, որոնց վրա անկլավներ չկան, Արծվաշենը ամբողջությամբ մեր տարածքում, նաև մեր տարածքում եմ Ալ լճերը, նաև Շուռնուխի շրջանը:

-1970-ականների քարտեզները հիմք ընդունելու դեպքում Հայաստանը ոչ մի կերպ շահեկան դիրքերում չի հայտնվո՞ւմ:

-Ոչ մի շահեկան դիրք մենք չունենք 1970-ականների քարտեզների մեջ: Ես զարմանում եմ, որ վարչապետը դա է առաջ բերում, երբ որ Պուտինն ինքն ասաց, որ մենք ունենք 1920-ականների քարտեզներ, որոնք ուրիշները չունեն, ու ոչ ոք չունի, մենք դրանով կշարժվենք: 1922-1923 թվականներին պատրաստված քարտեզները մենք պետք է պահանջենք Ռուսաստանից, քանի որ դրանք մեր սահմանների քարտեզներն են, ուրիշներինը չեն: Դրանց վրա կտեսնեք, որ բոլոր այդ տարածքները մերն են:

-Փաստորեն, մենք բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել և սահմանազատում անել այդ քարտեզների հիման վրա, նշանակում է Հայաստանն էլ ավելի մեծ կորուստներ կունենա:

Եթե սահմանազատում անենք 1970-ականների քարտեզի հիման վրա, Հայաստանը կդառնա Խորհրդային Միության ժամանակ ունեցած իր սահմաններով երկիր, որը 1500 քառակուսի կիլոմետր պակաս է 1920-ականների սահմաններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում