Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Մեզ համար անհամեմատ ավելի ձեռնտու է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն ամերիկյան միջնորդությամբ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:Թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում․«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսելու հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», – ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ․«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», – ընդգծել է նա:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաձեռնություն կա․«Առաջինը՝ Պուտինն է։ Մի քանի անգամ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կմիջնորդի  ու կնպաստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը։Դրանից հետո ամերիկացիները սկսեցին հանդես գալ նախաձեռնությամբ։ Երբ Ռուսաստանն ամերիկյան նախաձեռնությունից հետո կորցրեց իր մենաշնորհը, Մոսկվան այժմ բանագնացների հանդիպում է փորձում կազմակերպել հենց իրենց մոտ։ Դա անում է՝ ցույց տալու, թե ինքը գործընթացներից դուրս չի մնում։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է ոչ այնքան մեզ համար, որքան Մոսկվայի՝ ավելի շուտ Հարավային կովկասը որպես ռուսական գերազդեցության տարածք պահպանելու համար է կարևոր։ Ուկրաինայի խնդրի հետ կապված բավականին լարված իրավիճակ է Միացյալ Նահանգների հետ, Բայդենը չափազանց կոշտ հայտարարությամբ է նախազգուշացրել, որ հանկարծ չփորձեն ներխուժել Ուկրաինայի  տարածք։ Վաշինգտոնը որպես գերտերություն շատ բծախնդիր է  իր միջազգային հեղինակության առումով, այսինքն եթե այդ հեղինակությունը վնասվի՝ նա  չի կարող իր գործառույթները իրականացնել որպես լիարժեք գերտերություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, դա անհամեմատ ավելի ձեռնտու է մեզ, քան եթե կարգավորվի Մոսկվայի նախաձեռնությամբ․«Ես ասել եմ, նորից հիշեցնեմ՝ Ալեքսանդր Դուգինը թուրքական թերթին տված հարցազրույցում, որտեղ ինքը ներկայացել է որպես Պուտինի խորհրդական՝ Թուրքիա-Ռուսաստան համագործակցության մասին խոսելով նշել է, որ այդ համագործակցությունը առավել արդյունավետ ձևով դրսևորվել է 44 օրյա պատերազմի  ընթացքում։ Դա խոստովանություն է՝ առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից  Ռուսաստանը ոչ միայն դավաճանել է Հայաստանին, այլ ստորություն է արել հայ ժողովրդի հանդեպ»։

Մեր զրուցակիցը նշեց՝ այն դեպքում, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն Մոսկվայի միջնորդությամբ, կարվի ամեն ինչ, որպեսզի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվի ու ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը լուծվի 3+3 ձևաչափով․«Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները դուրս մղվեն։ Բայց իրենք այդ հարցում չեն զիջի։ Հիմա ճնշում են գործադրում Փաշինյանի վրա, որ Ալիևի հետ հաշտության պայմանագիր ստորագրի։ Եթե նա  այդ պայմանագիրը ստորագրի, ապա Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ այլևս Կովկաս վերադառնալու խնդիր չէին ունենա։ Պուտինն ամեն ինչ անում է, որ նրանք հանկարծ չվերադառնան»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում