Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավօճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք ձգտում ենք ամեն տեղ պաշտպանել իրավական պետականության սկզբունքները: Մենք կոչ ենք անում հրաժարվել բռնությունից: Ինքնին հասկանալի է, որ բռնությունը չի կարելի կիրառել քաղաքացիների նկատմամբ », – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Նա կոչ է արել հասնել երկրում իրավիճակի խաղաղ զարգացմանը: