Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: Հատկանաշական է, որ այս ահնդիպումից առաջ սպասվում են նաև ռուս-ամերիկյան ակտիվ շփումներ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների, օրեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱՀ նախարարն էին անդրադարձել Թուրքիայի հատուկ բանագնացի նշանակմանը: Թեմայի շուջր «Առաջին Լրատվական»-ը զրուցել է լիբանանաբնակ քաղաքական վերլուծաբան Եղիա Թաշճյանի հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը ջանք չի խնայում հայ-թուրքական հարաբերություններն իր ազդեցության տակ պահելու համար, քանի որ այս գործընթացը քաղաքական զորավոր խաղաքարտ է Մոսկվայի համար: «Միևնույն ժամանակ այս գործընթացը կախված է ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերություններից կամ առաջիկա հանդիպումներից, այլ նաև առաջիկայում Ղազասխանում իրադարձությունների զարգացումից, քանի որ ականատեսն ենք նոր ռուս-թուրքական հակամարտության կամ համաձայնության Կենտրոնական Ասիայում»,-շեշտեց Թաշճյանը: