Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանն ու Թբիլիսին զգացել են միմյանց անհրաժեշտությունը

Ղազախստանում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նախագահողի կարգավիճակով կապի մեջ լինելով կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ և հեռախոսազրույց ունենալով Պուտինի, նաև Լուկաշենկոյի հետ, հունվարի 7-ին հեռախոսով շփվել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ:

Երկու վարչապետները շնորհավորել են միմյանց և ժողովուրդներին սուրբ Ծննդյան տոնի առիթով, միաժամանակ քննարկել երկկողմ հարաբերության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Ղազախստանի թեման շոշափելու մասին, սակայն կասկած էլ չկա թերևս, որ թեման շոշափվել է և անգամ հնարավոր է, որ հենց Ղազախստանի շուրջ ծավալվող իրավիճակն է, որ եղել է հեռախոսազրույցի առիթը: Ավելին, Վրաստանի վարչապետի համար Հայաստանի վարչապետի հետ զրույցը թերևս ակնկալիք է հասկանալ Ղազախստանում տեղի ունեցողն ու դիտարկել դրա հնարավոր ազդեցությունը ռեգիոնալ լայն իմաստով, ինչը անխուսափելիորեն կշոշափի նաև Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող սեգմենտներ:

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում, երբ Երևանը փաստացի կանգնած է ՀԱՊԿ անդամի և այս փուլում նաև նախագահողի կարգավիճակից բխող որոշակի քաղաքական պարտավորությունների, միաժամանակ նաև ավելի խորը իմաստով Ռուսաստանի հետ առնչվող քաղաքական անհրաժեշտությունների առաջ, կարևոր է դառնում զուգահեռ ուղղություններով աշխատանքային կոմունիկացիան: Իսկ այդ պարագայում Վրաստանը Հայաստանի համար գործնականում միշտ, և հատկապես վերջին շրջափուլում վերածվել է յուրօրինակ դիվանագիտական-քաղաքական «հաբ»-ի, որի միջոցով Հայաստանը աշխատում է մի քանի ուղղությամբ: Իսկ դա ներկայումս կարևոր է, հաշվի առնելով այն, որ Ղազախստանում տեղի ունեցողն ինքնին վերածվել է բավականին բազմաշերտ ու բազմավեկտոր խաղի: Այլ կերպ ասած, առկա իրավիճակում Վրաստանն ու Հայաստանը զգացել են միմյանց անհրաժեշտությունը և սա կոնկրետ առիթով ստեղծված մի իրավիճակ է, որ լայն առումով բավականին ակնառու ի ցույց է դնում Հայաստանի և Վրաստանի ռազմավարական կապակցվածության բավականին խորը հիմքն ու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում